• Latest news

Սեռական թուլության առաջին նախանշանները

2 հոկտեմբերի, 2014  23:31

Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ սեռական թուլություն (էրեկցիայի խանգարում) է առաջանում, քանի որ ծխախոտի ծուխը նեղացնում է անոթները եւ խափանում սեռական օրգանների արյան մատակարարումը։

Սեռական թուլության առաջին նախանշանների մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է սեքսապաթոլոգ Ռուզաննա Ազատյանը։

Պարզվում է՝ սեռական թուլությունը, որպես կանոն, միանգամից ի հայտ չի գալիս։ Որոշ ժամանակ, կարծես, ամեն ինչ նորմալ է լինում, եւ տղամարդը նորմալ սեռական հարաբերություններ է ունենում։ Հետո մի անգամ կարող է վաղաժամ սերմնաժայթքում լինել, ուրիշ անգամ կարող է սերմ չլինել։ Մեկ օր էրեկցիան կարող է մինչեւ սեռական ակտի ավարտը չպահպանվել, մեկ այլ օր՝ անկանոն լինել։

Իհարկե, բոլոր այս խնդիրներին ցանկացած առողջ տղամարդ կարող է բախվել, սակայն, եթե նման դրվագները ժամանակ առ ժամանակ կրկնվում են, արժե մասնագետին դիմելու մասին մտածել։

Սեքսապաթոլոգի խոսքով՝ շատերն այս նախանշաններն անտեսում են՝ ամեն ինչ հոգնածությանը կամ տրամադրության անկմանը վերագրելով։ Երբեմն, երբ նման մարդիկ դիմում են մասնագետի, պարզվում է, որ նրանց խնդիրները սկսել են մեկ կամ նույնիսկ մի քանի տարի առաջ։

Ռուզաննա Ազատյանը նշել է նաեւ, որ ծխելը սեռական թուլության եւ այլ խնդիրների առաջացման միակ պատճառը չէ, եւ, իհարկե, անպայման չէ, որ ծխողները խնդիրներ ունենան, սակայն ապացուցված փաստ է, որ ծխելը մահաբեր ազդեցություն ունի թե սրտի, թե առնանդամի վրա։

Հիշեցնենք, որ «Սեքսուալ առողջության պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը եւ Համահայկական երիտասարդական հիմնադրամը մեկնարկել են «Ծխախոտի եւ երկրորդային ծխի ազդեցությունը սեռական եւ վերարտադրողական առողջության վրա» ծրագիրը, որի հիմնական նպատակն է տեղեկատվություն տարածել այն մասին, թե ինչպես է ծխելն ազդում մարդու վերարտադրողական առողջության վրա եւ ինչ սեռական խնդիրներ այն կարող է առաջացնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է