• Latest news

Ինչու՞ են ծխող մարդիկ ավելի հաճախ սեռական խնդիրներ ունենում

5 սեպտեմբերի, 2014  13:02

Ծխող մարդկանց շրջանում առավել հաճախ են տարատեսակ սեռական խնդիրներ ի հայտ գալիս: Այն մասին, թե ինչպես է ծխախոտի ծուխը եւ նույնիսկ պասիվ ծխելն ազդում մարդկանց սեռական ֆունկցիաների վրա, NEWS.am Medicine-ի թղթակցին սեքսապաթոլոգ Ռուզաննա Ազատյանն է պատմել:

Անոթներ

Ծխախոտի ծուխը նեղացնում է անոթները եւ սպազմեր առաջացնում, ինչի հետեւանքով տղամարդկանց մոտ, սեռական օրգանների ուղղությամբ արյան թերի մատակարարման պատճառով, կարող է սեռական թուլություն առաջանալ:

Տեստոստերոն

Ծխախոտը նաեւ տեստոստերոնի մակարդակը նվազեցնելու հատկությամբ է աչքի ընկնում: Տեստոստերոնը արական սեռական հորմոն է, որը պատասխանատու է երկու սեռերի եւ վերարտադրողական, եւ սեռական գործառույթների, մասնավորապես՝ լիբիդոի համար:

Վաղ դաշտանադադար

Կանանց մոտ ծխախոտի ծուխը, նույնիսկ պասիվ ծխելը, կարող է վաղ դաշտանադադարի առաջացմանը նպաստել:

Անպտղություն

Ծխախոտի ծուխը եւ տղամարդկանց, եւ կանանց մոտ անպտղություն կարող է առաջացնել: Մեխանիզմները տարբեր են՝ անոթների նեղացումը եւ տեստոստերոնի նվազումն արդեն իսկ կարող են բեղմնավորման հետ կապված լուրջ խնդիրներ հրահրել:

Կանանց մոտ ծխախոտի ծխի ազդեցության հետեւանքով փողերն են նեղանում կամ փողերի սպազմեր են առաջանում, որի պատճառով երեխայի բեղմնավորումը հարող է անհնար դառնալ, քանի որ զարգացած ձվաբջիջը չի կարողանում, հիշյալ օրգանը հատելով, արգանդ հասնել:

Տղամարդկանց մոտ ծխախոտի ծուխը բացասաբար է ազդում սպերմատոզոիդների որակի եւ շարժունակության վրա՝ կրկին իջեցնելով երեխա ունենալու հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել