• Latest news

Առանց ածխաջրերի սննդակարգն իջեցնում է հակումն ալկոհոլի հանդեպ. Frontiers in Nutrition

15 փետրվարի, 2024  18:06

ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ կետոգենային սննդակարգը, որը ենթադրում է սննդաբաժնում ածխաջրերի բաժնի նվազում եւ ճարպերի ավելացում, նպաստում է սպիրտային խմիչքների հակման նվազմանը։ Արդյունքները հրապարակվել են Frontiers in Nutrition-ում։

Հետազոտությանը մասնակցել է ալկոհոլային կախում ունեցող 33 չափահաս մարդ։ Գիտնականները նրանց բաժանել են երկու խմբի։ Առաջին խումբը հետեւել է ստանդարտ արեւմտյան սննդակարգի, երկրորդը՝ կետոդիետայի։ Այն ենթադրում է ճարպերի գերակշռություն։ Մասնավորապես, կալորիաների 20-25 տոկոսը օրգանզիմը պետք է ստանա սպիտակուցներից, 70 տոկոսը՝ ճարպերից եւ միայն 5-10 տոկոսը՝ ածխաջրերից։

Միջամտությունը տեւել է երեք շաբաթ։ Ամեն շաբաթ հետազոտության մասնակիցները պետք է գլխուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա անցնեին՝ ալկոհոլի հետ կապված խթանների ընկալման գնահատման համար։ Դա թույլ է տվել գիտնականներին վեր հանել կախյալ վարքագծի եւ ուղեղային արձագանքների  փոփոխությունները։

Պարզվել է, որ  կետոդիետայի խմբում իջել է ալկոհոլի հակման նեյրոկենսաբանական ցուցիչը՝ Neurobiological Craving Signature, NCS։  Սա ամբողջ ուղեղի արձագանքն է նրա առանձին մասերի ազդանշաններին՝ գոտեւորող կեղեւին, բծավոր մարմնին, քունքի ասոցիատիվ գոտիներին, մեդիադորզալ թալամուսին եւ ուղեղիկին խթանի ազդեցության ժամանակ։

Պարզվել է նաեւ, որ ալկոհոլի հանդեպ հակման ինքնագնահատականը, որը չափվել է հատուկ հարցարանի օգնությամբ, սկսել է ավելի ինտենսիվ նվազել բոլոր մասնակիցների շրջանում։

Հետազոտողները ենթադրել են, որ ալկոհոլի հանդեպ ավելի ցածր հակմանը նպաստել է մասնակիցների օրգանիզմում կետոնների մակարդակների բարձրացումը։ Դրանք օրգանական նյութեր են, որոնք լյարդն արտադրում է ճարպից։ Ածխաջրերի անբավարարության դեպքում դրանք կարող են հանդես գալ որպես էներգիայի այլընտրանքային աղբյուր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել