• Latest news

Թոթովանքի օգնությամբ փոքրիկներին դիմելն ուժեղացնում է նրանց ուղեղի արձագանքը. DevSci

4 մարտի, 2024  12:21

Հոնկոնգի համալսարանի չինացի գիտնականները պարզել են, որ մսուրի տարիքի փոքրիկներին թոթովանքով դիմելն օգտակար է նրանց կոգնիտիվ զարգացման համար։ Հետազոտությունը հրապարակվել է Developmental Science (DevSci) գիտական ամսագրում։

Մանկական թոթովանքը կամ երեխային ուղղված խոսքը լեզվի պարզեցված ձեւ է, որն օգտագործվում է փոքրիկների հետ խոսելիս։ Դրան բնորոշ են ավելի բարձր տոնը, դանդաղ տեմպը, չափազանցված ինտոնացիան, պարզեցված բառապաշարը եւ նախադասությունների կառուցվածքը։ Կարծիք կա, որ մանկական թոթովանքը գրավում է երեխայի ուշադրությունը, օգնում տիրապետել լեզվին եւ ամրացնել հուզական կապը երեխայի եւ մեծահասակի միջեւ։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ խոսքի այդ տեսակը օգնում է փոքրիկներին ուսումնասիրել իրենց լեզվի հնչյունները եւ ռիթմերը, ինչը հեշտացնում է նրանց կողմից բառերի ընկալումն ու արտաբերումն ըստ իրենց աճի։ Սակայն նեյրոնային մեխանիզմները, որոնց օգնությամբ մանկական թոթովանքը նպաստում է բառերի ուսումնասիրմանը, վատ են ուսումնասիրված։

Հետազոտության հեղինակներն օգտագործել են մերձավոր ինֆրակարմիր դիապազոնի ֆունկցիոնալ սպեկտրոսկոպիան (fNIRS) ուղեղի ակտիվությունը գրանցելու համար։ Փորձին մասնակցել է 15-20 ամսական 27 փոքրիկ, ինչպես նաեւ նրանց ծնողները։

Հետազոտությունը ցույց է տվել, որ մեծահասակների կողմից մանկական թոթովանքի օգտագործումը հանգեցրել է ավելի բարձր տոնի եւ փոքրիկների ուշադրության կենտրոնացման ավելացման՝ սովորական խոսքի օգտագործման համեմատ, թեեւ բառերը ճանաչելու թեստերը էական տարբերություն չեն ցուցադրել խոսքի երկու տեսակի ուսուցման արդյունքների միջեւ։

Մերձավոր ինֆրակարմիր ֆունկցիոնալ սպեկտրոսկոպիայի արդյունքները ցույց են տվել, որ խոսակցությունը երեխաների հետ շատ ավելի ուժեղ նյարդային արձագանք է առաջացնում ձախ դորսոլատերալ ճակատամերձ կեղեւում եւ տարբեր շաբլոններ երկկողմ ստորին ճակատածալքում։

Մանկական թոթովանքին ավելի ուժեղ նյարդային արձագանք ցուցաբերած փոքրիկները ավելի լավ են հիշել նաեւ բառերը։ Հետագա ուսումնասիրությունն այդ նեյրոնային արձագանքները կապել է մանկական եւ սովորական խոսքի միջեւ ծնողի տոնի տարբերությունների հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է