• Latest news

Ցրված սկլերոզ․ ոչ թե հիվանդություն, այլ ապրելակերպ

15 մարտի, 2024  09:00

Մարտի 10-16-ը աշխարհում հայտարարված է ցրված սկլերոզի իրազեկման շաբաթ։ Մասնագետներն ու պացիենտները խոսում են հիվանդության մասին, պատասխանատուների ուշադրությունը հրավիրում խնդիրների վրա։

Ցրված սկլերոզն աուտոիմուն հիվանդություն է, որի թիրախը կենտրոնական նյարդային համակարգն է՝ գլխուղեղն ու ողնուղեղը։ Դեռևս անհայտ պատճառներով՝ իմունային համակարգը դադարում է ճիշտ աշխատել, սեփական հյուսվածքներն ընկալում է օտարածին, սխալմամբ քայքայում և ոչնչացնում է նյարդերը պաշտպանող սպիտակ նյութը՝ միելինը, առաջացնելով բորբոքման օջախներ։

Աստիճանաբար այդ օջախները վերականգնվում են, սակայն տեղում մնում են սպիեր, որոնք կոչվում են սկլերոզ։ Ու քանի որ դրանք լինում են գլխուղեղի և ողնուղեղի տարբեր հատվածներում՝ հիվանդությունը կոչվում է ցրված։ Սպիերը կարող են առաջանալ գլխուղեղում, ողնուղեղում, շարժիչ կենտրոններում, աչքերի նյարդերում, միզարձակման և սեռական ֆունկցիան հսկող օրգաններում, զգացողական և հավասարակշռությունը կարգավորող կենտրոններում։

Կախված դրա առաջացման վայրից՝ պացիենտի մոտ տարբեր ախտանշաններ են հայտնվում։ Յուրաքանչյուր պացիենտի մոտ հիվանդությունն ընթանում է տարբեր կերպ, սակայն հիմնականում բարդացումները սկսվում են ախտորոշումից մոտ 10 տարի հետո։

Առողջապահության նախարարության Նյարդաբանության գծով խորհրդատու Սամսոն Խաչատրյանը շեշտում է՝ եթե բուժումը ժամանակին չի իրականացվում, հիվանդությունը հանգեցնում է շատ ծանր հետևանքների՝ հաշմանդամության: Ցրված սկլերոզի վերջնական բուժում դեռևս չկա։ Սակայն կան բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք հնարավորություն են տալիս հսկել ու կառավարելի դարձնել հիվանդության ընթացքը։ Ժամանակին սկսած բուժումը կանխում է ուղեղում հետագա օջախների ձևավորումը, կտրուկ նվազեցնում հաշմանդամության զարգացման ռիսկը։

Հայաստանում ցրված սկլերոզով հիվանդների հստակ վիճակագրություն դեռևս չկա։ Ըստ տարբեր տվյալների՝ այս պահին կա մոտ 300 պացիենտ։ 2024 թվականի առաջին եռամսյակից սկսած՝ կառավարության որոշմամբ ցրված սկլերոզով հիվանդներին դեղորայքը կտրամադրվի անվճար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է