• Latest news

Արյան պարզ ուսումնասիրությունը կարող է կանխատեսել COVID-19-ով պայմանավորված թոքերի երկարատեւ խնդիրների մասին. հետազոտություն

16 մարտի, 2024  19:52

Վիրջինիայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են COVID-19-ի ծանր ձեւի կանխատեսման պոտենցիալ միջոց, թե որ պացիենտներն ավելի շուտ կապաքինվեն, եւ որոնք, ամենայն հավանականությամբ, կտառապեն ավելի երկար։ Այս բացահայտումը կարող է օգնել բժիշկներին ավելի լավ ընտրել անհատական բուժման ձեւ յուրաքանչյուր պացիենտի համար։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Immunology ամսագրում։
COVID-19-ի ծանր ձեւով հոսպիտալացված պացիենտների 30 տոկոսը շարունակում է տառապել մշտական ախտանշաններից աապքինվելուց մի քանի ամիս հետո։ Նրանցից շատերի մոտ առաջանում է թոքերի սպիավորում, ոմանց մոտ՝ հոսպիտալացման վաղ փուլում, ոմանց մոտ՝ հիվանդությունից հետո վեց ամսվա ընթացքում։ Գիտնականները ցանկացել են ավելի լավ հասկանալ, թե ինչու է նման սպիավորում տեղի ունենում, պարզել, թե արդյոք այն նման է թոքերի ֆիբրոզի, եւ որոշել, թե կա արդյոք ռիսկի խմբում գտնվող պացիենտներին պարզելու միջոց։
Դրա համար հետազոտողները հետեւել են 16 պացիենտների, որոնք ունեցել են COVID-19-ի ծանր ձեւ։ Նրանցից 14-ը հոսպիտալացվել է եւ միացվել թոքերի արհեստական շնչառության սարքին։ Նրանք բոլորը շարունակել են շնչառական դժվարություններ ունենալ, զգացել են հոգնածություն եւ թոքերի աշխատանքի շեղումներ առաջին ամբուլատոր զննման ժամանակ։
Վեց ամիս հետո հետազոտողները հայտնաբերել են, որ պացիենտներին կարելի է բաժանել երկու խմբի՝ մի խմբում թոքերի առողջական վիճակը բարելավվել է, ինչը թույլ է տվել հետազոտողներին նրանց անվանել «վաղ ազատվածներ», այն դեպքում, երբ մյուս խումբը՝ «ուշ ազատվածները», շարունակել են խնդիրներ ունենալ թոքերի եւ թոքային ֆիզբրոզի հետ կապված։
Ուսումնասիրելով արյան նմուշները՝ հետազոտողների թիմը պարզել է, որ «ուշ» պացիենտների արյան մեջ ավելի քիչ են  մոնոցիտներ կոչվող իմունային բջիջները։ Արյան այդ սպիտակ մարմինները կարեւորագույն դեր են խաղում հիվանդություններին դիմակայելու մեր ունակության գործում։ Այն պացիենտների մոտ, որոնք շարունակել են տառապել թոքերի խնդիրներից, դրանց քանակությունը անոմալ ցածր է եղել վերահսկիչ խմբի առողջացած եւ առողջ մարդկանց համեմատ։
Բացի այդ, պարզվել է, որ մոնոցիտների քանակի նվազումը հարաբերակցվում է պացիենտների մոտ պահպանվող ախտանշանների ծանրության հետ։ Դա վկայում է այն մասին, որ բժիշկները կարող են արյան պարզ ուսումնասիրությունն օգտագործել այն պացիենտներին պարզելու համար, որոնք կարող են թոքերի հետ կապված երկարատեւ խնդիրներ ունենալ, ինչպես նաեւ նրանց բուժման բարելավման նպատակով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է