• Latest news

Երեխաների` ձանձրույթից ուտելու հակումը կարող է ավելորդ քաշի պատճառ դառնալ. Nutrients

19 մարտի, 2024  11:33

Մեծ Բրիտանիայի Լիվերպուլի համալսարանի գիտնականները պարզել են, որ երեխաները չափից շատ սնունդ են ուտում, երբ ձանձրանում են։ Ձանձրույթից ուտելու այս սովորությունը կարող է ավելորդ քաշի պատճառ դառնալ։ Արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում:

Բրիտանացի գիտնականները փորձն անցկացրել են չորսից հինգ տարեկան երեխաներ ունեցող 119 ընտանիքի հետ։ Ծնողներին խնդրել են նկարագրել իրենց երեխաների բնավորությունը և ուտելու սովորությունները: Հետո փորձի մասնակիցները բոլորին օգնել են ստեղծել ուտելու համար ծանոթ միջավայր և սնունդ տրամադրել։

Վերլուծությունը ցույց է տվել, որ ձանձրացած երեխաները միջինը 36 կալորիա ավելի շատ են օգտագործել: Գիտնականները բացատրել են, որ շատ երեխաներ բավականին հաճախ են զգում այս հույզը։ Սննդի միջոցով ձանձրույթը հաղթահարելու սովորությունը կարող է հանգեցնել չափից շատ ուտելու: Ավելորդ կալորիաների կուտակումն իր հերթին հանգեցնում է բացասական հետեւանքների՝ ճարպային կուտակումների տեսքով։

Մասնագետներն ընդգծել են, որ ձանձրույթից խուսափելու համար պետք չէ անընդհատ զվարճացնել երեխաներին։ Կարևոր է սովորեցնել նրանց ինքնուրույն գտնել ոչ պարենային գործողություններ՝ կանխելու չափից շատ ուտելը:




Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել