• Latest news

Մթերքների ռեզիստենտային օսլան նվազեցնում է բորբոքումն օրգանիզմում. Frontiers

23 մարտի, 2024  09:29

Լիլի գիտության եւ տեխնոլոգիաների համալսարանի (Ֆրանսիա) գիտնականները հաստատել են, որ ռեզիստենտային օսլայով հարուստ մթերքները (բանան, ընդեղեն, քաղցր կարտոֆիլ, սպիտակ բրինձ) կարող են նվազեցնել բորբոքումն օրգանիզմում եւ բարելավել մարսողության աշխատանքը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Nutrition-ում։

Ֆրանսիացի գիտնականների հետազոտությունը առկա աշխատանքների գիտական ուսումնասիրությունն է, որոնցում հետազոտվել են ռեզիստենտային օսլայի հատկությունները եւ նրա ազդեցությունը մարդու առողջության վրա։ Կայուն օսլան (ռեզիստենտային օսլա կամ չմարսվող օսլա- խմբ.) չի տրոհվում ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների կողմից։ Կայուն օսլայի աշխատանքի մեխանիզմը նման է սննդային թելերի (բջջանյութի) յուրացման սկզբունքին։ Հաստ աղիում հայտնվելով՝ այն դառնում է սնունդ օգտակար մանրէների համար։

Գիտական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ռեզիստենտային օսլայի դրական ազդեցությունը աղիների միկրոբիոմի վրա նպաստում է նաեւ լավ մարսողությանը եւ նվազեցնում է փորկապությունների եւ փքվածության առաջացման հավանականությունը։ Նշվել է, որ կայուն օսլայով հարուստ են բանանը, քաղցր կարտոֆիլը, ընդեղենը, սպիտակ բրինձը, եգիպտացորենը եւ կեշյուն։

Այլ հետազոտությունների արդյունքների համաձայն, որոնք ներառվել են ուսումնասիրությունում, այդ մթերքների օգտագործումը կարող է նվազեցնել բորբոքումն օրգանիզմում։ Ամենայն հավանականությամբ, դա կապված է հակաօքսիդային ունակության՝ բջիջների համար ազատ ռադիկալների եւ այլ նյութերի կործանարար գործողությունը չեզոքացնելու հնարավորության հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է