• Latest news

Տրանսցենդենտալ մտածողությունը դեռահաս տարիքում կարող է ժամանակի ընթացքում հանգեցնել ուղեղի զարգացման։ Հետազոտություն

24 մարտի, 2024  15:37

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Կրթական դպրոցին կից Աֆեկտիվ նյարդաբանության, զարգացման, ուսուցման և կրթության կենտրոնի  (CANDLE) գիտնականներն առաջին անգամ ցույց են տվել, որ մտածողության տեսակը, որը հարյուր տարուց ավելի նկարագրվում է որպես դեռահասության տարիքում զարգացման նշանաձող, կարող է ժամանակի ընթացքում հանգեցնել դեռահասի ուղեղի զարգացմանը:

Մտածողության այս տեսակը, որը հետազոտության հեղինակներն անվանում են «տրանսցենդենտալ», թույլ է տալիս ոչ միայն արձագանքել սոցիալական իրավիճակների կոնկրետ առանձնահատկություններին, այլև դիտարկել ավելի լայն էթիկական, համակարգային և անձնական հետևանքներ: Մտածողության այս տեսակը ենթադրում է իրավիճակի վերլուծություն՝ դրա ավելի խորը իմաստով, պատմական համատեքստով, քաղաքացիական նշանակությամբ և/կամ հիմքում ընկած գաղափարներով:

«Տրանսցենդենտալ մտածողությունը տարբեր դեռահասների մոտ կանխատեսում է հոգեսոցիալական արդյունքներ դեռահասության շրջանում՝ ուղեղի ցանցերի զարգացման միջոցով» վերնագրով հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:

Հետազոտողները մասնավոր հարցազրույցներ են անցկացրել ավագ դասարանների 14-ից 18 տարեկան 65 աշակերտների հետ՝ պատմելով նրանց իրական պատմություններ աշխարհի այլ դեռահասների մասին և խնդրել են նրանց բացատրել, թե յուրաքանչյուր պատմություն ինչ զգացողություններ է առաջացրել նրանց մեջ: Այնուհետև դպրոցականները նույն օրը և երկու տարի անց կրկին ենթարկվել են ուղեղի МРТ սկանավորման: Հաջորդ երեք տարիների ընթացքում հետազոտողները ևս երկու անգամ զննել են մասնակիցներին։

Գիտնականները պարզել են, որ փորձին մասնակցած բոլոր դեռահասները գոնե ինչ-որ չափով կարողացել են մտածել, թե ինչ դասեր են քաղել առավել տպավորիչ պատմությունից կամ ինչպես այդ պատմությունը կարող է փոխել սեփական վերաբերմունքը իրենց կյանքի որևէ խնդրի նկատմամբ կամ ուրիշ մարդկանց կյանքի ու ապագայի նկատմամբ։ Սակայն, ինչպես պարզվել է, թեև փորձին մասնակցած բոլոր դեռահասները կարողացել են տրանսցենդենտալ մտածել, ոմանք դա արել են շատ ավելի հաճախ, քան մյուսները։

Եվ սա է որոշիչ գործոն դարձել։ Որքան շատ էր դեռահասը խորամուխ լինում ընդհանուր  պատկերի մեջ և փորձում դասեր քաղել  պատմություններից, այնքան ավելի էր մեծանում ուղեղի ցանցերի միջև համակարգումը հաջորդ երկու տարիների ընթացքում՝ անկախ նրանց IQ-ից կամ սոցիալ-տնտեսական կարգավիճակից:

Հետազոտության արդյունքները բացահայտեցին ուղեղի զարգացման նոր կանխատեսող չափանիշ՝ տրանսցենդենտալ մտածողությունը: Գիտնականները կարծում են, որ տրանսցենդենտալ մտածողությունը կարող է նպաստել ուղեղի զարգացմանը, քանի որ այն պահանջում է ուղեղի ցանցերի համակարգում, որոնք մասնակցում են նպատակաուղղված մտածողությանը։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է