• Latest news

Փսորիազն առաջանում է գեների մուտացիաների պատճառով. Nat Com

26 մարտի, 2024  13:21

Ավստրալիայի ազգային համալսարանի (ANU) գիտնականները հայտնաբերել են մուտացիա IKBKB գենում, որը պատասխանատու է փսորիազի առաջացման համար։ Փսորիազը մաշկի քրոնիկական բորբոքային հիվանդություն է, որը բնորոշվում է քորի եւ թեփի առաջացմամբ ամբողջ մարմնում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications-ում (Nat Com)։

Հետազոտողները նշել են, որ մուտացիայի ենթարկված IKBKB գենի երկու պատճենի առկայության դեպքում փսորիազ ունեցող պացիենտների մոտ կարող է առաջանալ փսորիատիկ արթրիտ։ Դա անոթների քրոնիկական խորացող հիվանդություն է, որն ուղեկցվում է ցանով։

Գիտնականների խոսքով՝ մուտացիան IKBKB-ում հանգեցնում է իմունային բաղադրիչի ֆունկցիայի խանգարման, որը հայտնի է որպես կարգավորող Т-բջիջ։ Դրանք ճնշում են այլ բջիջների իմունային ռեակցիան։ «Ինքնավերահսկման» այդ կարեւոր համակարգը անհրաժեշտ է չափից ավելի ռեակցիաների, այդ թվում՝ աուտոիմունային ռեակցիայի, կանխման համար։

IKBKB-ի նորմալ ֆունկցիայի փոփոխությունը օրգանիզմում առաջ է բերում բորբոքում եւ մղում իմունային համակարգին գրոհել առողջ բջիջները՝ դրանք սխալմամբ որպես սպառնալիք ընկալելով։ Դա է աուտոիմունային շատ հիվանդությունների պատճառը, որոնց թվում է փսորիազը։

Հետազոտության հեղինակները նշել են, որ իրենց աշխատանքը կարող է հետագայում նպաստել  փսորիազի թերապիայի նոր, ավելի արդյունավետ մեթոդների ստեղծմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել