Վիետնամի կանխարգելիչ բժշկության դեպարտամենտի տվյալներով՝ ուսանողը մահացել է H5N1 թռչնագրիպից, տեղեկացրել է Live Science-ը։
Մարտի 11-ին 21-ամյա տղայի մոտ առաջ են եկել տենդի ախտանշաններ եւ հազ։ Մեկ շաբաթ անց նա դիմել է Նինհոայի բժշկական կենտրոն (Կհանհոա նահանգ, Վիետնամ), այստեղ ախտորոշվել է թոքաբորբ, եւ նրան տեղափոխել են Կհանհոայի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոց։
Մարտի 20-ին տղայի թեստը բարձր պաթոգեն թռչնագրիպի դրական արդյունք է ցույց տվել, իսկ հետագա թեստերը, որոնք կատարվել են երկու օր հետո Պաստորի ինստիտուտում (Նյաչանգ), ցույց են տվել, որ պացիենտը վարակվել է H5N1-ի ենթատեսակով։
Հայտնի է, որ թռչնագրիպի այդ տարատեսակը մահացու բռնկումների է հանգեցնում վայրի եւ ընտանի կենդանիների շրջանում եւ երբեմն ախտահարում է մարդկանց։
«Հիվանդության լուրջ խորացման պատճառով պացիենտը մարտի 23-ին մահացել է»,- տեղեկացրել են Թայնին նահանգի առողջապահության դեպարտամենտի ներկայացուցիչները։
Հետաքննությունը ցույց է տվել, որ ուսանողը, որը սովորում էր Նյաչանգի համալսարանում, զբաղվել է վայրի թռչուններ որսալով փետրվարի 10-ի լուսնային Նոր տարվանից առաջ եւ հետո։ Սակայն այն շրջանում, որտեղ նա զբաղվել է դրանով, Նին Հոա Թանից ոչ հեռու, սատկած կամ հիվանդ ոչ մի թռչուն չի գրանցվել։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր