• Latest news

Ֆիզիկական բեռնվածությունները տարեց հասակում պաշտպանում են տելոմերների դիսֆունկցիայից. APS

8 ապրիլի, 2024  15:14

Յուտայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները հայտնաբերել են, որ մշտական աերոբային վարժությունները կանխում են գենոմի վտանգավոր անկայունությունը, որը բնութագրվում է տարեց մկների ԴՆԹ-ի վնասմամբ եւ տելոմերների դիսֆունկցիայով։ Գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են American Physiological Society (APS) կայքում։

Քառամսյա հետազոտությունների ընթացքում արու մկներին թողել են վազել անվի մեջ։ Մկները բաժանվել են խմբերի՝ կախված նրանց վարժությունները կատարելու հետաքրքրվածությունից եւ վազքի մշտական արագությունից (բարձր, միջին եւ ցածր)։ Գիտնականները փորձել են պարզել, թե կարող է արդյոք այնպիսի աերոբային վարժությունը, ինչպիսին վազքն է, պաշտպանել գենոմի տարիքային վնասվածքներից եւ տելոմերների դիսֆունկցիայից։

Տելոմերները քրոմոսոմների հատվածներ են նրա ծայրամասերում, որոնք պաշտպանում են նրան վնասվածքներից եւ այլ քրոմոսոմների հետ «սոսնձվելուց»։ Տելոմերներն ապահովում են գենոմի կայունությունը՝ գենետիկ նյութը սերնդեսերունդ կամ մեկ սոմատիկ բջջից մյուսին ճիշտ փոխանցելու եւ պահպանելու ունակությունը։ Դրանց դիսֆունկցիան հանգեցնում է վտանգավոր հետեւանքների բջիջների եւ ընդհանրապես օրգանիզմի համար՝ մուտացիաներ, պրոտոօնկոգեների ակտիվացում՝ ուռուցքների հետագա առաջացմամբ։

Մկների վրա կատարված փորձի արդյունքները ցույց են տվել, որ ավելի ուշ տարիքում վազել սկսած կրծողների մոտ տելոմերները ավելի լավ են գործել։ Դա նշանակում է, որ ֆիզիկապես ակտիվ մկները պաշտպանված են եղել մուտացիաներից եւ ԴՆԹ տարիքային վնասումներից։ Ֆիզիկական բեռնվածությունները նպաստավոր ազդեցություն է ունեցել նաեւ կենդանիների սիրտ-անոթային համակարգի վրա։

Գիտնականները նշել են, որ իրենց աշխատանքի արդյունքները կարող են հիմք հանդիսանալ մարդկանց առողջության բարելավման նոր, անհատական ծրագրերի մշակման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել