• Latest news

Ինտերվալային սովը կանխում է աղիների աշխատանքի տարիքային անկումը. APS

8 ապրիլի, 2024  19:25

Midwestern State University-ի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ Ինտերվալային սովը (ծոմ պահելու ժամանահատվածները, որին հաջորդում են ուտելու ժամանահատվածները) ոչ միայն օգնում է քաշի կորստին, այլ նաև կանխում է մկների աղիքի ֆունկցիայի տարիքային անկումը: Գիտական ​​աշխատանքի արդյունքները ներկայացված են Ամերիկյան ֆիզիոլոգիական ընկերության (APS) կայքում։

Ընդհատվող սովը սննդային համակարգ է, որը ներառում է սովի և սնվելու փոփոխական ժամանահատվածներ: Ընդհատվող սով պահելու մի քանի տարբերակ կա՝ 16/8, 18/6, 20/4: Դիագրամի առաջին արժեքը բնութագրում է սով պահելու տեւողությունը (16, 18 կամ 20 ժամ), իսկ երկրորդը` ուտելու ժամանակահատվածի տեւողությունը: Վերջին տարիներին այս դիետան դարձել է հայտնիություն է ձեռք բերել՝ որպես քաշի կառավարման ռազմավարություն:

Լաբորատոր մկների մասնակցությամբ փորձի ժամանակ գիտնականները պարզել են, որ ընդհատվող սովը ոչ միայն թույլ է տալիս ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլ նաև օգնում է բարելավել աղիների առողջությունը: Հետազոտողները պարզել են, որ ընդհատվող սով պահող կրծողների մոտ փոփոխություններ են տեղի ունեցել բարակ աղիքում՝ կապված արյան գլյուկոզի վերահսկման բարելավման և մարմնում բորբոքման նվազեցման հետ:

Բացի այդ, ընդհատվող կերակրումը բարելավել է աղիների աշխատանքը տարեց մկների մոտ: Մասնավորապես, ընդհատվող սով պահող կրծողների մոտ ավելացել է սննդանյութերի կլանման արդյունավետությունը: Գիտնականների կարծիքով՝ նման վերափոխումները վկայում են մարսողական համակարգի մասնակի «երիտասարդացման» մասին։

Հետազոտողները նշել են, որ իրենց աշխատանքը չպետք է դիտարկել որպես բժշկական խորհուրդ։ Այնուամենայնիվ, կա հավանականություն, որ ընդհատվող սովը կարող է նույնքան օգտակար լինել մարդկանց համար:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել