IgG հակամարմինների կուտակումը ճարպային հյուսվածքում կարող է շարժիչ ուժ լինել ծերացման գործընթացում: Կալորիականության սահմանափակումը կարող է դանդաղեցնել այն: Դա ցույց է տվել Cell Metabolism ամսագրում հրապարակված հետազոտությունը։
Ծերացման հիմնական հատկանիշը նյութափոխանակության լուրջ դիսֆունկցիան է: Նոր հետազոտությունն օգտագործում է մարդու և մկան ճարպային հյուսվածքի վրա կատարված փորձերի տվյալները: Դրանք ցույց են տվել, որ IgG հակամարմինների կոնցենտրացիան նմուշներում մեծանում է տարիքի հետ։ Մարդկանց մեջ դրանց կուտակումը սկսվում է դեռ շատ փոքր տարիքից։
Այս գործընթացը, ինչպես ենթադրում են հեղինակները, հանգեցնում է բորբոքման, ճարպային հյուսվածքի հետագա ֆիբրոզի (սպիների) և ինսուլինի նկատմամբ ճարպային բջիջների զգայունության կորստի: Վերջինս նախկինում կապված է եղել 2-րդ տիպի շաքարախտի և գիրության զարգացման հետ։
Կալորիականության սահմանափակումը կարող է դանդաղեցնել և նույնիսկ հակադարձել IgG-ի կուտակման գործընթացը: Սա օգնում է պահպանել ճարպային հյուսվածքի նորմալ գործունեությունը երկար ժամանակ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր