• Latest news

Սրտի լուսային դեֆիբրիլյացիան բարեհաջող կերպով փորձարկվել է մկների վրա. Chaos

30 ապրիլի, 2024  01:27

Գիտնականները սրտի առիթմիան բուժելու համար դեֆիբրիլյացիայի ավելի մեղմ եղանակ են ստեղծել։ Էլեկտրական ցնցումներով կիրառվող նոր մոտեցումը գուցեև ցավոտ դեֆիբրիլյացիայի այլընտրանքը դառնա: Կենդանիների փորձարկման արդյունքները հրապարակվել են Chaos: An Interdisciplinary Journal of Nonlinear Science գիտական հանդեսում:

Սրտի ռիթմի՝ կյանքին սպառնացող խաթարումների դեպքում դեֆիբրիլյատորները կարելի է կիրառել՝ օգնելու համար վերականգնել սրտի կանոնավոր կծկումները: Ուժեղ էլեկտրական իմպուլսը կարճ ժամանակով դադարեցնում է սրտի աշխատանքը: Թեև այս եղանակն ընդունակ է կյանք փրկելու, ուժեղ էլեկտրական ազդակներնն ի վիճակի են վնասել սրտի հյուսվածքը, ուժեղ ցավ և այլ բարդություններ առաջացնել:

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները գենետիկորեն ձևափոխել են մկներին, որպեսզի նրանց սրտի բջիջները կառավարվեն լույսով: Լույսի իմպուլսների պարամետրերն ընտրվել են հատուկ ալգորիթմի միջոցով՝ տվյալ պահին սրտի ռիթմի տվյալների հիման վրա։ Այս մոտեցումը հնարավորություն ընձեռեց ավելի ճշգրիտ և նրբորեն պայքարելու առիթմիայի դեմ՝ 40 անգամ ավելի քիչ էներգիա օգտագործելով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել