• Latest news

Կետային մուտացիան պատասխանատու է ուղեղային թաղանթների բորբոքման համար. iScience

30 ապրիլի, 2024  10:28

Ցավաստեղծ մանրէի գենոմի կետային մուտացիան կարող է մանրէն մտցնել գլխուղեղ եւ առաջացնել նրա թաղանթի բորբոքում, այսինքն՝ մենինգիտ։ Այս մասին վկայում է iScience ամսագրում հրապարակված հետազոտությունը։

Կենսաբաններն ուսումնասիրել են պնեւմոկոկի շտամը (Streptococcus pneumoniae), որը վերցվել է մենինգիտ ունեցող պացիենտներից։ Պարզվել է, որ մանրէն ունեցել է մուտացիա, որը հանգեցրել է մեկ ամինաթթվի փոխարինման պնեւմոլիզինի սպիտակուցի բաղադրությունում։ Դա ուժեղացրել է ուղեղի նյարդային բջիջներ թափանցելու նրա ունակությունը։ Այս առանձնահատկությունը շտամը տարբերում է նրանցից, որոնք այնքան էլ ցավաստեղծ չեն։

Ուղեղ պնեւմոկոկի թափանցելու մեխանիզմի բացահայտումը կօգնի գտնել մենինգիտի բուժման միջոցներ, այդ հիվանդությունից հետո ողջ մնացածների 70 տոկոսն ապրում է մշտական նյարդաբանական խանգարումներով, ներառյալ շարժողական, մտավոր, լսողական, տեսողական եւ հոգեկան խանգարումները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել