• Latest news

Բուսական միսն ավելի օգտակար եւ անվտանգ է բնականից. LSHTM

30 ապրիլի, 2024  12:19

Բուսական ծագման մսամթերքների եւ կաթնամթերքների մեծ մասը մոլորակին ավելի քիչ վնաս է պատճառում, քան բնականները։ Այս մասին նշվել է Լոնդոնի Հիգիենայի եւ մերձարեւադարձային բժշկության դպրոցի (LSHTM) իրականացրած եւ Nutrition Reviews գիտական ամսագրում հրապարակված հետազոտությունում։

Հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ բուսական մսի, պանրի, ձվերի եւ յոգուրտների արտադրության ժամանակ ավելի քիչ ջերմոցային գազեր են առաջանում, ինչպես նաեւ ավելի քիչ ջուր է օգտագործվում։

Բացի այդ, գիտնականներն ուշադրություն են դարձրել բուսական մթերքների օգտակարությանը մարդու առողջության համար։ Նրանք հայտնել են, որ բուսական հիմքով կերակուրը կարող է «պոտենցիալ առումով ավելի օգտակար եւ ավելի հարուստ լինել սննդարար նյութերով», քան կենդանական ծագման մթերքները։

Ընդ որում՝ մասնագետները այլընտրանքային ուտելիք արտադրողներին կոչ են արել ավելի մեծ ուշադրություն հատկացնել մթերքի փաթեթավորմանը եւ նրա գովազդին։ Հստակ մակնիշավորումն, օրինակ, կարող է օգնել սպառողներին, որոնք պատրաստվում են անցնել բուսակերային սննդի, ավելի գիտակցված ընտրություն կատարել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել