• Latest news

Պրեգաբալին հանգստացնող դեղամիջոցը վտանգավոր ազդեցություններ ունի

2 մայիսի, 2024  08:45

Տագնապի դեմ դեղամիջոցը Մեծ Բրիտանիայում կապվել է մահացու դեպքերի հետ, ինչն ստիպել է այն ընդունող մարդկանց պատմել նրա հյուծիչ կողմնակի ազդեցությունների մասին, գրել է Euronews-ը։

Երբ Ջեյդի մոտ առաջին անգամ խուճապի նոպա սկսվեց, նա շտապօգնություն կանչեց։ Նա շուտով դադարում է պրեգաբալին ընդունել, դեղ, որը նշանակված էր նրա տագնապայնության բուժման համար։

Երկու տարի անց նա դեռ փորձում է հետ վարժվել դրանից։

«Եթե դեղը չեմ ընդունում, շնչառական, դեպերսոնալացման, խուճապի գրոհների, ուժեղ անհանգստության խնիրներ եմ ունենում, կարծում, որ հենց հիմա կկորցնեմ գիտակցությունս»,- պատմել 29-ամյա աղջիկը։

«Չեմ կարծում, թե բժիշկները գիտակցում են դրա ողջ լրջությունը»։

Դեղը, ըստ հետազոտության, նշանակվել է ավելի քան 8 մլն մարդ Մեծ Բրիտանիայում։

Վերջին հինգ տարիներին Մեծ Բրիտանիայում տեղի են ունեցել 3 400 մահացու դեպքեր՝ կապված պրեգաբալինի ընդունման հետ, դրանցից 779-ը՝ միայն 2022թ., նշվել է The Sunday Times-ի հետաքննությունում։

Պրեգաբալինը, որը նաեւ հայտնի է Alzain, Axalid եւ Lyrica անուններով, հակացնցումային դեղամիջոց է, որը սկզբում նշանակվում էր էպիլեպսիայի, իսկ այժմ լայնորեն կիրառվում է տագնապի եւ նեւրալգիայի բուժման համար։

Պրեգաբալինը գործում է ի հաշիվ էպիլեպտիկների ուղեղում անոմալ էլեկտրական ակտիվության նվազման եւ քիմիական նյութերի ճնշման, որոնք առաջացնում են տագնապ եւ նեւրալգիա, արգելակելով որոշակի նեյրոտրանսմիտերները, վկայում են Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության տվյալները։

Դեղի սովորական չափաբաժինները կազմում են 150-600 միլիգրամ, դրանք սովորաբար ընդունվում են օրական 2-3 հաբ, թեեւ կարելի է օգտագործել նաեւ հեղուկ վիճակում։

2019թ. այն վերագրվել է C դասի դեղամիջոցների շարքին, ինչը նշանակում է, որ առանց դեղատոմսի դրա օգտագործումն անօրինական է համարվում։ Այդ միջոցներն ընդունվել են «մահացու դեպքերի ավելացման» հետ կապված։

Կողմնակի ազդեցություններից են գլխացավերը, քնկոտությունը, լուծը, տրամադրության փոփոխությունը, վատ ինքնազգացողությունը, վերջույթների այտուցումը, խավար տեսողությունը, էրեկցիայի դժվարությունները, հիշողության եւ քաշի ավելացման հետ կապված խնդիրները։

Թեեւ պրեգաբալինն օգնում է մի շարք հիվանդությունների բուժմանը, որոշ մարդիկ կախում են ձեռք բերում՝ ավելի մեծ չափաբաժիններ պահանջելով։

Բայց դեղամիջոցից հրաժարվելը էլ ավելի վատ է, քանի որ իջեցնում է կյանքի որակը։

Հետազոտության համաձայն, որը հրապարակվել է 2021թ., Pfizer ընկերության արտադրած դեղամիջոցի դեղատոմսերը ավելացել են ամբոջղ Եվրոպայում։

Հետազոտությունում նշվել է, որ, օրինակ, Շվեդիայում պրեգաբալինը հանդիսացել է մահացու թունավորումների դեպքերի 28 տոկոսի պատճառ թմրամոլների շրջանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է