• Latest news

Երիկամների ինֆեկցիայի փոխարեն՝ 2,7 կգ-անոց երեխա

24 հոկտեմբերի, 2014  15:24

«Պատկերացում չունեի, որ հղի եմ, մինչեւ որ սկսեցի ծննդաբերել» թեմայով պատմությունների շարքը շարունակվում է: Այս անգամ էլ՝ Ուելսի 24-ամյա բնակչուհի Քլեր Էվանսի մասնակցությամբ: Վերջինս շաբաթներ առաջ շտապ օգնություն էր զանգահարել՝ տեղեկանալու համար, որ շատ հնարավոր է՝ ստամոքսի հատվածում ի հայտ եկած ցավերի պատճառը երիկամների բորբոքումն է: Հետո էլ բժշկի հետ էր կապվել եւ տեսակցություն նշանակել՝ հաջորդ օրվա համար: Պայմանավորվել էին, որ մեզի հետազոտություն պետք է հանձներ:

«Երբ բուժհաստատության զուգարանը մտա՝ նմուշ հանձնելու համար, մոտս ջրերի հոսք սկսվեց», - պատմում է Քլերը՝ մտաբերելով, թե ինչպես է օգնության հասած բժիշկը լույս աշխարհ եկող երեխայի գլուխը տեսել: Քանի որ, երիկամների ինֆեկցիայի փոխարեն, ընդամենը հղիություն ուներ, ինչը 30 րոպե անց ծննդաբերությամբ ավարտեց:

FoxNews-ի հաղորդմամբ, 2,7 կգ-անոց նորածինը Քլերի առաջին երեխան է: Եվ այդուհանդերձ, ինչպես պատմության հերոսուհին է Facebook-ի իր էջում նշել, «ոչինչ չէր հուշում, թե այնտեղ երեխա կա՝ ոչ առավոտյան սրտխառնոց, եւ ոչ էլ՝ որովայնի աճ»:

Բայց միեւնույնն է՝ նորությունը հաճելի է եղել Քլերի համար: «Ես ցանկանում էի մայր դառնալ, թեեւ ամեն ինչ միանգամից եւ շատ արագ ստացվեց», - նշել է նա:

Հիշեցնենք, որ վերը նկարագարված դեպքից մի քանի օր առաջ էլ ԱՄՆ Այովա նահանգի բնակչուհիներից մեկն էր բոլորովին անսպասելի երկվորյակների մայր դարձել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել