• Latest news

11-ամյա մահացող աղջկան նվիրել են իր երազանքի գանգուրները (ֆոտո)

15 դեկտեմբերի, 2014  22:37

Տասնմեկամյա Աշանտա Սմիթը հազվադեպ գենետիկ հիվանդություն ունի, որի պատճառով նա արագ ծերանում է եւ կորցնում մազերը։ Աղջիկը, ով բժիշկների խոսքով հազիվ կապրի մինչև  իր 15-ամյակը, իր կարճ կյանքի ընթացքում երազել է երկար, գեղեցիկ վարսերի մասին։ Իսկ վերջերս նրա երազանքն իրականացել է. այս դեպքին արձագանքող մարդիկ հարյուրավոր դոլարներ են նվիրաբերել  աղջկան իսկական մազերից կեղծամ գնելու համար։

Իր մայրիկի եւ քրոջ հետ աղջիկն այցելել է բրիտանացի ամենահայտնի ոճաբաններից մեկին, ով նրան օգնել է ընտրել հարմար եւ լավ կեղծամ, իսկ հետո գեղեցիկ հարդարել է նրա մազերը։ Արդեն երեկոյան աղջիկն ու նրա հարազատներն ընթրել են Բրիտանիայի իտալական ռեստորաններից մեկում։ Այս ամենն իրականություն է դարձել The Argus թերթի ջանքերի շնորհիվ, որը կոչ է արել մարդկանց գումար նվիրաբերել հիվանդ աղջկա փոքրիկ երազանքն իրականություն դարձնելու համար։

Սկզբում Աշանտան դպրոցում վարդագույն կեղծամ էր կրում, որը նրան ընկերներն էին նվիրել, սակայն ուսուցիչները խնդրել են նրան դա այլեւս չդնել, որպեսզի մյուս երեխաները, տեսնելով նրա վարդագույն մազերը, չցանկանան ներկել իրենցը։

Պրոգերիա հիվանդությունը,  (Հաստինգս-Գիլֆորդի համախտանիշ), որն ունի Աշանտան, իսկապես շատ հազվադեպ է հանդիպում. աշխարհում այս հիվանդությամբ միայն 80 դեպք է գրանցվել, եւ այդ դեպքերից մեկն էլ հենց Աշանտայի հետ է պատահել։ Հիվանդության պատճառով նրա օրգանիզմն արագ ծերանում է, մազերը թափվում են, մաշկը կնճռոտվում է, սրտանոթային խնդիրների առաջացման հավանականությունը՝ մեծանում։

Ի դեպ, ոչ շատ վաղուց Աշանտայի հետ մեկ այլ, ավելի հետաքրքիր դեպք է պատահել։  Մոտոցիկլավարների բրիտանական  Sussex ակումբը գումար է նվիրաբերել, որպեսզի աղջիկը կարողանա գնալ Ամերիկա եւ լողալ դելֆինների հետ։ Սակայն նրա հայրը՝ 44-ամյա Ալբի Էլիոթը, գողացել է այդ գումարը եւ հոգացել սեփական կարիքները։ Բրիտանական դատարանը նրա արարքը զզվելի եւ անսիրտ է որակել ՝ տղամարդուն դատապարտելով 3 տարվա ազատազրկման։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել