• Latest news

Գիտնականները բռնաբարողին հայտնաբերելու նոր մեթոդ են առաջարկել

20 դեկտեմբերի, 2014  23:30

Սեռական օրգանների շուրջ աճող մազերի մեջ ապրող մանրէների խմբերը յուրաքանչյուր անձի մոտ այնքան առանձնահատուկ են, որ կարող են օգտագործվել մատնահետքերի պես։ Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով Science-ին։

Հետազոտության հեղինակ Սիլվանա Տրիդիկոն եւ նրա խումբը վերլուծել են գլխի վրա եւ սեռական օրգանների շուրջ աճող մազերի մանրէների ԴՆԹ պրոֆիլները եւ հայտնաբերել, որ  սեռական օրգանների շուրջ աճող մազերի միկրոբները «անհատներին  ավելի բնորոշ են»։ Ավելին, միմյանց հետ կենակցող զույգերի այդ մասերում աճող մազերի միկրոբները կարող են նույնիսկ տեղափոխվել մարմնից մարմին նույնիսկ մազերի բացակայության դեպքում։ Նշենք նաեւ, որ կանանց եւ տղամարդկանց այս մասերի մանրէները կարող են տարբեր լինել։ Այս հետազոտությունը հնարավորություն է տալիս քննիչներին բռնաբարության հանցանքի վայրում գտած մազի ԴՆԹ-ի օգնությամբ ճանաչել հանցագործին։ Մասնագետի խոսքով կարելի է զննել բռնաբարության զոհի եւ կասկածյալի սեռական տարածքները եւ պարզել՝ արդյոք մանրէները փոխանցվել են, թե ոչ։

Ուսումնասիրության արդյունքները դեռ նախնական են. միայն 7 մասնակից է զննվել, եւ բազում հարցեր դեռ բաց են մնում, օրինակ՝ որքան հեշտությամբ այս մանրէները կարող են փոխանցվել կամ ինչքան երկար կարող են դրանք մնալ։ Բայց եթե գալիք ուսումնասիրությունները հաստատեն ստացված տվյալները, դատական փորձագետներն ասում են՝ իրենք կկարողանան նույնիսկ պահպանակ կրող բռնաբարողներին հայտնաբերել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է