• Latest news

Սրտային հիվանդների համար նույնիսկ տաք ձմե՞ռն է վտանգավոր

29 հունվարի, 2015  15:30

Որոշ հիվանդությունների սրվելը կապված է տարվա եղանակների հետ: Սա դեռեւս Հիպոկրատի ժամանակներից է հայտնի, եւ դրա մասին են խոսում նաեւ բոլոր ժամանակակից մասնագետները: Օրինակ՝ ձմռանը, գարնանը եւ աշնանը սրտանոթային հիվանդությունները հաճախ են սրվում:

Սրտաբան Մարինե Օրդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց, թե ինչու ձմեռը եւ սառը եղանակը նպաստում են սրտի հիվանդություններ ունեցող մարդկանց վիճակի վատթարացմանը: Բանն այն է, որ ցրտի պատճառով անոթները նեղանում են, որի հետեւանքով հիվանդի ճնշումը բարձրանում է: Իսկ բարձր ճնշումը, ինչպես հայտնի է, կաթվածների եւ ինֆարկտների զարգացման ռիսկի հիմնական գործոններից է:

Մասնագետի խոսքով, օդի ջերմաստիճանի մեկ աստիճանով նվազելը գլխուղեղի կաթվածի հավանականությունը մեծացնում է 5%-ով, իսկ ինֆարկտինը՝ 4%-ով:

Մյուս կողմից սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար տաք ձմեռը պակաս վտանգավոր չէ: Բանն այն է, որ մեր օրգանիզմը սովոր է, որ աշնանից հետո ցուրտ ձմեռ է գալիս, իսկ գարնանը կրկին տաքանում է: Օրգանիզմն ակնկալում է այդպիսի փոփոխություններ եւ սպասում է դրանց: Սակայն, եթե ձմեռը տաք է լինում, օրգանիզմի հարմարվողականության մեխանիզմները խանգարվում են, որն էլ իր հերթին կարող է հիվանդությունների, այդ թվում սրտանոթային խնդիրների սրվելուն հանգեցնել:

Սրտային հիվանդների համար հատկապես վտանգավոր է, եթե ձմռանը տաք է լինում, հետո կտրուկ ցրտում է, ձյուն է գալիս, եւ շուտով կրկին տաքանում: Այդպիսի կտրուկ փոփոխություններն օրգանիզմը շատ վատ է հանդուրժում: Առողջ մարդկանց համար դրանք, որպես կանոն, խնդիրներ չեն ստեղծում, բայց այն մարդիկ, որոնք արդեն սրտանոթային հիվանդություններ կամ դրանց հանդեպ հակվածություն ունեն, պետք է ավելի զգույշ լինեն եւ պարբերաբար խորհրդակցեն բուժող բժշկի հետ, ընդունեն նշանակված դեղերը եւ խուսափեն ավելորդ ծանրաբեռնվածություններից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել