• Latest news

Նոր սարքը լսողական խնդիրներ ունեցողներին կօգնի լսել լեզվի օգնությամբ

9 փետրվարի, 2015  16:11

Ամերիկացի գիտնականները մշակել են մի սարք, որը լսողական խնդիրներ ունեցող մարդկանց կօգնի լսել լեզվի օգնությամբ:

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սարքը բաղկացած է երկու մասից՝ Bluetooth-ով (անլար տեխնոլոգիա, որը նախատեսված է կարճ տարածության վրա ինֆորմացիա փոխանակելու համար) համալրված փոքր լսողական ներդրուկից, որը հագցվելու է ականջին և քառակուսի «ընդունիչից», որը տեղադրված է լինելու լսողական խնդիր ունեցողի բերանում:

Լսողական սարքը լսել, գրանցելու է ձայնը, այնուհետ այն ուղարկելու է «ընդունիչին», որն ամրացված կլինի  օգտագործողի քիմքին:

«Սա լսողական խնդիրներ ունեցող մարդկանց օգնելու ավելի դյուրին եւ մատչելի միջոց է, քան կոխլեար իմպլանտի տեղադրումը», - հայտարարել է նորույթի հեղինակ Ջոն Ուիլյամսը՝ Կոլորադոյի համալսարանից:

Նրա խոսքով՝ սարքը ստեղծելու գաղափարը ծնվել է պատահմամբ, երբ նա հիշել է, որ լեզվի վրա կան հազարավոր նյարդային ծայրելուստներ, որոնք կապված են ուղեղի հետ եւ որոնք կօգնեն ձայնն ազդանշանի վերածելու հարցում:

Սարքն, ամեն դեպքում, որոշ չափով նման է կոխլեար իմպլանտին («կոխլեա» բառից է, որընշանակում է «ականջախեցի»)՝ վիրահատություն, որը խուլ մարդկանց հնարավորություն է տալիս լսելու: Բժիշկները հիվանդի ներքին ականջի մեջ տեղադրում են հատուկ սարք, որը ձայնը վերածում է էլեկտրական ազդանշանի եւ փոխանցում է անմիջապես լսողական նյարդին: Տեղադրումից որոշ ժամանակ անց ուղեղը սկսում է ընկալել ստացված ազդանշանները որպես ձայն, արդյունքում լսողական խնդիրներ ունեցողը լսում է: Ամերիկացի գիտնականների նախագծած սարքը մոտավորապես նույն ձեւ է գործումէ միայն մի տարբերությամբ, որ ազդանշանը փոխանցվելու է լեզվի վրա գտնվող նյարդային ծայրելուստների միջոցով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է