• Latest news

Բացասական էմոցիաները կարող են սրտի կաթվածի պատճառ դառնալ

27 փետրվարի, 2015  12:50

Զայրույթն ու տագնապի զգացումը 10 տոկոսով բարձրացնում են սրտի կաթվածի հավանականությունը: Բացասական էմոցիաների քայքայիչ ազդեցության մասին վաղուց էր հայտնի, սակայն գիտնականների մեծամասնությունը շատ ավելի մեծ ուշադրություն էր հատկացնում ռիսկի այնպիսի գործոններին, ինչպիսին են խոլեստերինի բարձր մակարդակը եւ դիաբետը:

«Մեր ուսումնասիրությունները հաստատեցին այն, ինչը շատերին արդեն հայտնի էր: Նույնիսկ ֆիլմերում կան այդպիսի հատվածներ, որտեղ հերոսի մոտ սրտի կաթված է սկսվում ուժեղ զայրույթի պատճառով», - նշում է հետազոտության հեղինակը՝ Թոմաս Բակլին Սիդնեի համալսարանից:

Ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը, զայրույթի վտանգավոր բռնկումները հիմնականում հետեւում են վեճերին՝ այլ մարդկանց (42 տոկոս) եւ ընտանիքի անդամների (29 տոկոս) հետ: Զայրույթի նոպաները կարող են ի հայտ գալ աշխատանքի ընթացքում (14 տոկոս) եւ ավտոմեքենա վարելիս (14 տոկոս):

Սթրեսի եւ ուժեղ բացասական ապրումների ժամանակ սրտի աշխատանքն արագանում է, բարձրանում է զարկերակային ճնշումը, նեղանում են անոթները: Այս ամենը, ինչպես պարզաբանում է բժիշկը, կարող է հանգեցնել սրտի կաթվածի:

Նա նաեւ ընդգծել է, որ, չնայած այն փաստին, որ զայրույթի պատճառով սրտի կաթված ստանալու հավանականությունն ընդհանուր առմամբ այնքան էլ բարձր չէ, իրենց ուսումնասիրությունն, այնուամենայնիվ, կհրավիրի մասնագետների ուշադրությունը այս խնդրի վրա՝ ստիպելով ավելի լուրջ վերաբերվել դրան: Ինքը բժիշկ Բակլին պատրաստվում է նոր հետազոտություն սկսել՝ պարզելու համար, կարող են արդյոք ասպիրինն ու բետա բլոկատորները կանխել հնարավոր սրտի կաթվածը, եթե հիվանդներն ընդունեն դրանք զայրույթի բռնկումների ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է