• Latest news

Հայրական գեներն ավելի շատ են ազդում երեխայի վրա, քան մայրականները

5 մարտի, 2015  13:50

Չնայած նրան, որ մարդն իր հորից ու մորից հավասար քանակությամբ գեներ է ստանում, ավելի ակտիվ օգտագործվում է հորից ժառանգած ԴՆԹ-ն: Այս եզրակացության են եկել  գիտնականները լաբորատոր մկներին ուսումնասիրելուց հետո: Գիտնականների արձանագրած արդյունքներն արդիական են նաեւ բոլոր կաթնասունների դեպքում: Համապատասխան հոդվածը լույս է տեսել Nature Genetics ամսագրում:

Չնայած նրան, որ մարդը ամեն գենի մեկական օրինակ է ստանում իր երկու ծնողներից (միակ բացառությունը սեռական քրոմոսոմներն են), ժառանգած այս օրինակները տարբեր ինտենսիվությամբ են դրսեւորվում: Հյուսիսային Կարոլինա համալսարանի գիտնականները  հետազոտել են գեների էքսպրեսիան՝ գեների ակտիվությունը ՌՆԹ արտադրելիս: Նշենք, որ ՌՆԹ-ից այնուհետեւ ձեւավորվում են սպիտակուցները, որոնք օրգանիզմում շինանյութի դեր են խաղում:

Գիտնականները մկների երեք խումբ են խաչասերել՝ ինը տեսակի ժառանգություն ստանալով: Երբ մկները մեծացան, գիտնականները չափեցին տարբեր հյուսվածքներում գեների էքսպրեսիայի մակարդակը՝ համեմատելով ամեն գենի մայրական ու հայրական օրինակի դերակատարությունը: Պարզվեց, որ հայրական տարբերակը դեպքերի 60 տոկոսում առավել ակտիվ է դրսեւորվում (միջին հաշվարկներով): Այսպես, մկների ուղեղը ավելի նման էր հոր ուղեղին:

Հետազոտողների կարծիքով՝ այս արդյունքները նույնն են բոլոր կաթնասունների դեպքում: «Մենք պարզեցինք, որ այս կենդանիների մոտ առավել ակտիվ են էքսպրեսավորվում հայրական գեները: Այս փաստն անմիջական կապ ունի ժառանգական հիվանդությունների բուժման հետ: Մորից ժառանգած վնասակար մուտացիան այնքան ուժեղ չի քայքայում օրգանիզմը, որքան հորից ժառանգածը», - նշել է հետազոտության ղեկավար Ֆերնանդո Պարդո-Մանուել դե Վիլենան (Fernando Pardo-Manuel de Villena):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել