• Latest news

Շաքարային դիաբետը կարող է քաղցկեղի 20 տեսակ առաջացնել

6 մարտի, 2015  11:45

Շաքարային դիաբետը կարող է քաղցկեղի 20-ից ավելի տեսակի առաջացման պատճառ դառնալ, պնդում են շվեդ գիտնականները Լունդի համալսարանից:

Լայնածավալ հետազոտության ընթացքում գիտնականները հետեւել են երկրորդ տիպի շաքարային դիաբետով տառապող 400 000 մարդու առողջությանը եւ պարզել, որ նրանց մոտ քաղցկեղի 24 տեսակից որեւէ մեկի առաջացման վտանգը շատ ավելի բարձր է, քան առողջ մարդկանց մոտ:  Մասնավորապես, ենթաստամոքսային գեղձի եւ լյարդի քաղցկեղը դիաբետով տառապող մարդկանց մոտ երկու անգամ ավելի շատ է հանդիպում, քան առողջ մարդկանց մոտ:

Շվեդ գիտնականներն ուսումնասիրել են նաեւ հետազոտության մասնակիցների ընտանիքի անդամների անամնեզը՝ պարզելու համար, արդյոք նրանց բարեկամները տառապել են քաղցկեղով եւ ինչ դեր այս գործընթացում կարող է ունենալ գենետիկական գործոնը:  Պարզվել է, որ քաղցկեղի առաջացման հավանականությունը կապված չէ ժառանգական գործոնների հետ, այլ պայմանավորված է մետաբոլիզմի փոփոխություններով, որոնք ի հայտ են գալիս շաքարային դիաբետի դեպքում: Դիաբետի ազդեցության մեխանիզմը քաղցկեղի առաջացման հավանականության վրա առայժմ ստույգ հայտնի չէ, սակայն, որոշ գիտնականների խոսքով, արյան մեջ շաքարի պարունակության բարձր մակարդակը նպաստում է քաղցկեղային բջիջների ձեւավորմանը:

Հետազոտության արդյունքները լույս են տեսել International Journal of Cancer ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել