• Latest news

Կանանց սեռական ակտիվությամբ Հայաստանը 9-րդն է հետխորհրդային երկրների շարքում

6 մարտի, 2015  15:31

Ակտիվ սեռական կյանքով ապրող կանանց ցուցանիշով Հայաստանը 9-րդ տեղն է զբաղեցրել հետխորհրդային երկրների շարքում: Այս տեսակետից կանայք, պարզվում է, առավել ակտիվ են Ուզբեկստանում՝ 64.7 տոկոս, կանանց սեռական ակտիվության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Տաջիկստանում՝ 44.7 տոկոս: Այս եզրակացությանն են եկել գենդերային մասնագետները՝ հետխորհրդային 11 երկրների՝ կանանց վերարտադրողական առողջությանը վերաբերող բաց վիճակագրական տվյալները համեմատելուց հետո:

Ցուցակը կազմվել է հաշվի առնելով այն կանանց ընդհանուր թիվը, որոնք խոստովանել են, որ սեքսով են զբաղվել վերջին 4 շաբաթների ընթացքում: Այս հարցին դրական պատասխանած կանանց ամենամեծ թիվն արձանագրվել է Ուզբեկստանում՝ 64.7 տոկոս, Ռուսաստանում՝ 62.1 տոկոս: Ամենացածր սեռական ակտիվությունը կանայք դրսեւորել են Տաջիկստանում՝ 44.7 տոկոս, Վրաստանում՝ 47.6 տոկոս:

Ստորեւ ներկայացնում ենք ցուցակն ամբողջությամբ

Ուզբեկստան — 64,7 տոկոս

Ռուսաստան — 62,1 տոկոս

Ուկրաինա — 62 տոկոս

Ղազախստան  — 61,1 տոկոս

Մոլդովա — 57,7 տոկոս

Ղրղզստան  — 57,2 տոկոս

Թուրքմենստան — 55,9 տոկոս

Ադրբեջան  — 53,4 տոկոս

Հայաստան  — 51,6 տոկոս

Վրաստան  — 47,6 տոկոս

Տաջիկստան — 44,7 տոկոս

Բելառուսին առնչվող բաց վիճակագրական տվյալները բացակայում են։

Համեմատության համար պետք է նշել, որ Հորդանանը ճանաչվել կանանց սեռական ակտիվության առաջատար՝ 84.9 տոկոս: Միեւնույն ժամանակ Նամիբիայում, որտեղ տարածված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, սեռական ակտիվ կյանքով ապրող կանանց թիվը զգալիորեն ավելի փոքր է՝ 38.4 տոկոս: Հետազոտության արդյունքների համաձայն՝ սեռական տեսանկյունից ավելի ակտիվ են 24-44 տարեկան կանայք, նրանց են հետեւում 45-59 տարեկան կանայք, սեռական ակտիվության ցուցանիշը շատ փոքր է 15-24 տարեկան կանանց շրջանում: Դա բացատրվում է նրանով, որ ամուսնացած կանայք ավելի շատ հնարավորություններ ունեն սեքսով զբաղվելու համար, քան չամուսնացած կամ բաժանված կանայք: Սեռական ակտիվ կյանքով ապրելու հնարավորությունները սահմանափակ են նաեւ աշխատանքային միգրանտների կանանց դեպքում:

Պարզվեց նաեւ, որ կրթվածության բարձր մակարդակով կանայք ավելի ակտիվ սեռական կյանքով են ապրում, քան այն կանայք, որոնք միայն սկզբնական կրթություն ունեն: Սեռական ակտիվության հաճախականությունը որոշվել է պաշտոնական վիճակագրական ծառայությունների, ինչպես նաեւ Demographic and Health Surveys (DHS) մեթոդաբանությամբ անցկացված հարցումների միջոցով:

Վերոնշյալ ցուցակը կազմելիս հաշվի են առնվել ԱՊՀ երկրներում 1999-2012 թթ անցկացված այս հետազոտությունների տվյալները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել