• Latest news

Այրված սննդի ծուխը ծխախոտի ծխից պակաս վտանգավոր չէ

28 մարտի, 2015  18:35

Այրված սննդի ծուխը նույնքան վտանգավոր է պտղի համար, որքան ծխախոտի ծուխը: Այն կարող է վնաս հասցնել փոքրիկի ուղեղին, ինչն ապագայում կանդրադառնա նրա ինտելեկտի եւ վարքագծի վրա:

Հատկանշական է, որ նույն էֆեկտն ունի ավտոմեքենաների արտանետած ծուխը: Ստացվում է, որ ցանկացած ծուխ եւ ցանկացած լուրջ աղտոտում կարող է լրջորեն ազդել երեխայի վրա:

Institute for the Developing Mind at Children's Hospital Los Angeles եւ Columbia University's Centre for Children's Environmental Health-ի գիտնականները սկանավորել են օդի բարձր աղտոտվածության պայմաններում ապրող 7-9 տարեկան երեխաների ուղեղը: Պարզվեց, որ այս երեխաերի մոտ ավելի քիչ է սպիտակ նյութի քանակը ձախ կիսագնդում, ինչը բացասաբար է անդրադառնում ինտելեկտի վրա, նպաստում է հիպերակտիվության սինդրոմի զարգացմանը եւ ավելորդ ագրեսիայի դրսեւորմանը:  Մեծանալուն զուգընթաց այս երեխաների մոտ կենտրոնանալու հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս, տուժում է դատողություններ անելու, որոշումներ կայացնելու ունակությունը:

Գիտնականների ուշադրության կենտրունում են հայտնվել պոլիցիլկլիկ արոմատացված ածխաջրերը եւ դրանց ազդեցությունը երեխաների վրա: Այս համակցումը հանդիպում է գրեթե բոլոր արտանետումների մեջ, որոնք տեղի են ունենում ածուխի այրման, ջեռուցման համակարգի աշխատանքի, ինչպես նաեւ անտառային հրդեհների դեպքում: Ավելի վաղ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ այս արտանետումները անմիջականորեն ազդում են պտղի ուղեղի զարգացման վրա: Կենդանիների դեպքում, օրինակ, պոլիցիկլիկ արոմատացված ածխաջրերը բացասաբար են ազդում վարքագծի ընդունված մոդելների, սովորելու ունակության եւ հիշողության վրա:

Նոր հետազոտությունների շրջանակներում փորձագետները վերլուծել են այս համակցությունների ազդեցությունը պտղի վրա հղիության վերջին ամիսների ընթացքում: Ծննդաբերությունից հետո գիտնականները շարունակել են հետեւել երեխայի կյանքին, իսկ 5 տարի անց պարզ դարձավ, որ դեռեւս մոր որովայնում այս նյութերի ազդեցության ենթարկված երեխաների մոտ ավելի ցածր էր վերբալ IQ-ն, իսկ 7 տարեկան հասակում նրանց մոտ ի հայտ էին գալիս տագանապայնության և դեպրեսիայի ախտանիշները:

Ընդ որում՝ եթե պոլիցիկլիկ արոմատացված նյութեր շարունակել են ազդել երեխայի վրա նրա լույս աշխարհ գալուց հետո եւս, նրա մոտ ավելի էին սրվում ուղեղի դորսալ հատվածում սպիտակ նյութի ձեւավորման հետ կապված խնդիրները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել