• Latest news

Լիբերիայի իշխանությունները բնակչությանը կոչ են անում զերծ մնալ սեքսից՝ Էբոլայի պատճառով

30 մարտի, 2015  14:13

Լիբերիայի իշխանությունները կոչ են անում Էբոլայի վիրուսով վարակում ունեցած մարդկանց զերծ մնալ սեռական կոնտակտներից կամ էլ պահպանակներ օգտագործել նույնսիկ ԱՀԿ կողմից սահմանված երեք ամիս տեւողությամբ ժամկետից հետո:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, սեռական կոնտակտները սահմանափակել հորդորող պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել Լիբերիայի առողջապահության փոխնախարար Տոլբերտ Նյենսվան, որը համակարգում է վիրուսի դեմ պայքարը երկրում:

Փոխնախարարը նշել է, որ  Էբոլայից մահացած 44-ամյա կինը, հավանաբար, վարակվել է մի տղամարդուց, որը զերծ է մնացել սեռական հարաբերություններից բժիշկների սահմանած ժամկետում:

Վերջին հետազոտությունների տվյալներով՝ Էբոլայի վիրուսի հետքերը պահպանվում են տղամարդու սերմնահեղուկի մեջ ամբողջական ապաքինումից հետո 82 օրվա ընթացքում: Այժմ, սակայն, պարզ չէ՝ վիրուսն այս դեպքում վիրուլենտ է թե ոչ:

Լիբերիայում Էբոլայի վիրուսով վարակվել է ավելի քան 9.6 հազար մարդ, մահացել է 4.3 հազարը: Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայի զոհ է դարձել 9004 մարդ, եւս 22 525-ը վարակվել են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել