• Latest news

Լյարդի ճարպային հիվանդության դեմ պայքարող նոր դեղամիջոցը պլացեբոյից արդյունավետ է

1 ապրիլի, 2015  23:48

Հետազոտությունների ընթացքում պարզվեց, որ լյարդի ճարպային հիվանդության դեմ նոր դեղամիջոցն ավելի արդյունավետ է, քան պլացեբոն, նշում են Conatus Pharmaceuticals ընկերության ներկայացուցիչները:

Ընկերության նոր դեղամիջոցը՝ եմրիկազանը (emricasan) փորձարկվել է ոչ ալկոհոլային բնույթի լյարդի ճարպակալում ունեցող 38 հիվանդների վրա, որոնց թվում էին հիվանդության ավելի բարդ տեսակով՝  ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտով տառապող մի քանի մարդ:

Ստեատոհեպատիտը լյարդի հետ կապված մահացության եւ հիվանդացության հիմնական պատճառն է: Այս դեղորայքի դեմ պայքարի արդյունավետ միջոց մինչ օրս գոյություն չի ունեցել՝ չնայած նրան, որ աշխարհի դեղագործական ընկերությունները աշխատում են այս հիվանդությունը բուժող դեղորայքի մշակման ուղղությամբ:

Conatus Pharmaceuticals-ի նոր դեղամիջոցի փարձարկումների ժամանակ արձանագրվել է մի շարք ցուցանիշների բարելավում, որոնց թվում են բջիջների մահացության եւ բորբոքման ցուցանիշները, որոնք վկայում են հիվանդության զարգացման մասին: Ընդ որում՝ ոչ մի կողմնակի ազդեցություն (օրինակ՝ լիպոդների ազդեցությունը ինսուլինի հանդեպ զգայունության վրա) չի արձանագրվել:

Նոր դեղամիջոցն օգտագործվելու է, ամենայն հավանականությամբ, լյարդի ցիռոզի բուժման համար: Ինչպես նշում են ընկերության ներկայացուցիչները, ԱՄՆ-ում եւ Եվրոպայի հինգ ամենամեծ երկրներում տարեկան մոտ երկու միլիոն մարդ է ցիռոզ եւ լյարդի այլ հիվանդություններ ձեռք բերում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել