• Latest news

Ընդամենը մի մոլեկուլ կարող է պայքարել սնկերի, բակտերիաների, մալարիայի եւ քաղցկեղի դեմ

2 ապրիլի, 2015  12:44

Բորելիդին կոչվող մոլեկուլը կարող է օգնել օրգանիզմին սնկային եւ բակտերիալ հիվանդությունների, մալարիայի, ինչպես նաեւ չարորակ ուռուցքների դեմ պայքարում, ինչպիսին են լեյկեմիան եւ քաղցկեղի մի շարք այլ տեսակներ: Համապատասխան հոդվածը լույս է տեսել Nature Communications ամսագրում:

Բորելիդինն արդեն երկու հազար տարի առաջ օգտագործվել է մալարիայի բուժման համար, իսկ համանման կառուցվածք ունեցող նյութերն օգտագործվում են բակտերիալ հիվանդությունների դեմ պայքարում: Գիտնականները պարզել են, որ մոլեկուլը ի զորու է արդյունավետ պայքարել սնկային հիվանդությունների եւ մի շարք չարորակ ուռուցքների դեմ, սակայն նրա ազդեցության մեխանիզմը մինչ օրս հասկանալի չէր:

Չին հետազոտողները Սյու Յուի եւ Պենֆեյ Ֆանի գլխավորությամբ պարզել են, ինչպես է բորելիդինը հաղթահարում այդ հիվանդությունները: Մոլեկուլը դանդաղեցնում է ամինոացիլ ՌՆԹ սինթետազայի աշխատանքը՝ վերջինս հանդիսանում է ամինաթթուների եւ ՌՆԹ մոլեկուլների միջեւ կապի համար պատասխանատու ռեակցիաներն արագացնող ֆերմենտ: Այնուհետեւ բորելիդինի մոլեկուլը պարզապես զբաղեցնում է  բոլոր այն մոլեկուլների տեղերը, որոնց ամրացել են օրգանիզմի համար վնասակար կամ մուտացիայի ենթարկված գոյացությունները: Գիտնականները համոզված են, որ նրանց բացահայտումը բորելիդինի սկզբունքով գործող  դեղամիջոցների մշակման ոլորտում մեծ առաջընթաց է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել