• Latest news

Հղի կինը 9 ամիս քար էր ուտում

13 ապրիլի, 2015  11:53

Սովորաբար հղի կանայք շոկոլադ են ուզում, պաղպաղակ կամ թթու վարունգ: Սակայն Սիլվիան Նյու Յորքից հասարակ կին չէ, եւ երբ նա հղիացավ, նրա մոտ քարեր ուտելու անկասելի ցանկություն ի հայտ եկավ:

My Extraordinary Pregnancy հաղորդումների շարքը հետեւել է Սիլվիայի կյանքին նրա հղիության ողջ ընթացքում եւ ցույց տվել, ինչպես է կինը, զբոսնելով այգում, պատմում քարերի մասին, ինչպես նաեւ այն մասին, որ քարերը ավելի հեշտ կարելի է կոտրել եւ ինչ դժվար է իր համար դիմակայել քարեր ուտելու ցանկությանը:

«Երբ ես քար եմ տեսնում, ակտիվանում է թքարտադրությունս: Ճիշտ այնպես, ինչպես դա լինում է, երբ շատ ախորժաբեր որեւէ բան ես տեսնում», - պատմել է Սիլվիան:

Սիլվիայի գինեկոլոգ Ռոբերթ Սիլվերմանի խոսքով՝ կինը տառապում է սննդակարգային վարքագծի խախտումներով, որի պատճառով ցանկություն է առաջանում ուտելու համար ոչ պիտանի որեւէ բան ուտել: Այդպիսի հակումներով մարդիկ սառույց են ուտում, մնացածները՝ մեխեր կամ, ինչպես դա տեղի ունեցավ Սիլվիայի դեպքում, քարեր: Խնդիրն այն է, որ այսօրինակ խախտումները կարող են մի շարք լուրջ խնդիրներ ու բարդացումներ առաջ բերել:

Սիլվիան, հետեւելով բժիշկների խորհուրդներին, փորձում էր կուկուրուզի օսլա ուտել կամ արտաքնապես քարին նմանվող հրուշակեղեն, սակայն այս ամենը չէր օգնում հաղթահարել քարերով սնվելու նրա ցանկությունը: Ավելին՝ երբեմն նա փոքր քարեր էր թաքցնում եւ կուլ տալիս դրանք: Արդյունքում նրա մոտ սուր ցավեր ի հայտ եկան որովայնի շրջանում, իսկ երեխան քաշ չէր հավաքում, քանի որ Սիլվիան կարող էր օրերով ոչինչ չուտել:

Բարեբախտաբար, երեխան ի վերջո ծնվել է առողջ եւ առանց որեւէ լուրջ խնդրի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել