• Latest news

ԱՀԿ՝ կեսարյան հատումը պետք է արվի միայն անհրաժեշտության դեպքում

13 ապրիլի, 2015  12:47

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ կեսարյան հատումը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե բնական ծննդաբերությունը վտանգում է մոր կամ մանկան առողջությունը, մասնավորապես՝ երկարատեւ ծննդաբերության, պտղի պաթոլոգիաների կամ դրա սխալ դիրքի դեպքում:

Կեսարյան հատումը ամենատարածված վիրահատություններից մեկն է աշխարհում, որը կարող է փրկել մոր կամ երեխայի կյանքը, սակայն էլեկտիվ վիրահատությունները, որոնք արվում են այն դեպքերում, երբ չկան բնական ծննդաբերության բժշկական հակացուցումներ, վտանգ են ներկայացնում ծննդկանի եւ երեխայի համար եւ կարող են առանձին դեպքերում հանգեցնել բարդացումերի, հաշմանդամության եւ մահվան:

«Այս վիրահատությունը նպատակ ունի փրկել մոր կամ նորածնի կյանքը, բայց կեսարյան հատումը կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ կինը դրա կարիքն ունի», - նշում է ԱՀԿ վերարտադրողական առողջության բաժնի ղեկավար Մարլին Թեմմերմանը (Marleen Temmerman):

1985 թվականին միջազգային բժշկական հանրությունը պարզել է, որ ծննդաբերած կանանց շրջանում կեսարյան հատումների օպտիմալ ցուցանիշը 10-15 տոկոս է կազմում: Այսինքն՝ կատարված վիրահատությունների այդ քանակի դեպքում բժիշկներին հաջողվում է նվազեցնել ծննդկանների եւ նորածինների շրջանում մահացության մակարդակը: Վերջին հետազոտությունների համաձայն՝ եթե վիրահատությունների քանակը կազմում է 10 տոկոս, մահացության մակարդակը ծննդկանների եւ նորածինների շրջանում նվազում է, սակայն եթե այդ ցուցանիշը գերազանցում է 10 տոկոսը, չկան որեւէ ապացույցներ, որ մահացության մակարդակը նվազում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել