• Latest news

Բացահայտվել է լյարդի առողջության պահպանման ամենաէժան միջոցը

14 ապրիլի, 2015  17:33

Ավստրալիական գիտնականներեւ լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության դեմ պայքարի միջոց են գտել: Գոյություն չունի դեղորայք, որն այս հիվանդության դեպքում ի զորու կլիներ վերականգնել կենսական կարեւորության այս օրգանի առողջությունը, սակայն, այժմ գիտնականները եկել են այն եզրակացության, որ վերականգնել լյարդը կարելի է նաեւ առանց դեղերի: 

Ինչպես նշում են Սիդնեի համալսարանի մասնագետները, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության դեպքում կարող են արդյունավետ լինել չափավոր ծանրաբեռնվածության ֆիզիկական վարժությունները, որոնք հասանել են բոլորին: Այդ վարժություների միջոցով փորձարկմանը մասնակցած լյարդի խնդիրներով տառապող կամավորները կարողացան առավելագույնս ազատվել լյարդը շրջապատած ճարպից:

Հետազոտության կացմակերպման համար այս մարդկանց բաժանել են չորս խմբի: Առաջին խմբում մասնակիցները մարզվում էին ցածր եւ չափավոր ինտենսիվությամբ՝ աերոբային բազմաթիվ վարժություններով: Երկրորդ խմբում մարզվում էին ավելի ինտենսիվ, ավելի մեծ էր նաեւ աերոբային վարժությունների քանակը: Երրորդ խմբում ընդգրկված էին ինչպես ինտենսիվ, այնպես էլ չափավոր ծանրաբեռնվածությամբ մարզվողները, աերոբային վարժությունները այստեղ շատ չէին: Չորրորդ խումբը հսկիչ բնույթ ուներ:

Փորձարկման արդյունքները ամփոփվեցին 8 շաբաթ անց: Այս ընթացքում բոլոր կամավորների մոտ նվազեց ճարպի մակարդակը լյարոդում, իսկ ահա հսկիչ խմբում ընդգրկվածների մոտ այն, հակառակը, աճեց միջինը 14 տոկոսով: Ընդ որում՝ քաշի կորուստը ոչ մի կերպ չէր ազդում լյարդում ճարպի պարունակության վրա:

Բժիշկները հիշեցնում են, որ ճարպային կուտակումներ լինում են հիմնականում դիաբետով եւ ճարպակալմամբ տառապողների մոտ: Լյարդում ճարպի կուտակումը արագացնում է օրգանիզմի, հատկապես լյարդի ծերացման պրոցեսները: Այս փորձարկման արդունքները, որոնք ապացուցում են, որ լյարդի ճարպակալման դեմ կարելի է պայքարել չափավոր ծանրաբեռնվածության ֆիզիկական վարժություններով, գիտնականները բարձր են գնահատում, քանի որ այժմ գիտությունը դեռեւս այս հիվանդության դեմ պայքարելու համար դեղորայք չի ստեղծել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել