• Latest news

Միկոպլազմաներ՝ ամենափոքր, բայց ոչ անվտանգ բակտերիաները. Ռուսաստանցի պրոֆեսորի դասախոսություն

22 մայիսի, 2015  21:34

Ամենափոքր, բայց մարդուն բազմաթիվ անհարմարություններ պատճառող բակտերիաների՝ միկոպլազմաների մասին «Երեւանյան մաշկավեներոլոգիական ընթերցումներ» կոնֆերանսի ընթացքում կպատմի սեռավարակների ոլորտում մասնագիտացող բժիշկների ռուսաստանյան գիլդիայի նախագահ, պրոֆեսոր Միխայիլ Գոմբերգը:

Ինչպես նշեց NEWS.am Medicine-ի հետ զրույցում պրոֆեսորը, օրգանիզմում միկոպլազմաների առկայության մասին մարդը դժվար թե կարողանա ինքնուրույն գլխի ընկնել, քանի որ կլինիկական ախտանիշներ չկան, իսկ այդ բակտերիաները բավականին տարածված են: Շատ միկոպլազմաներ ոչ մի վտանգ չեն ներկայացնում եւ բուժել դրանք պետք չէ: Որոշ միկոպլազմաներ, սակայն, լուրջ վտանգ են ներկայացնում վերարտադրողական առողջության համար: Հենց այստեղ էլ բժիշկների ու հետազոտողների մոտ հարցեր են առաջանում, քանի որ հետազոտման ժամանակակից մեթոդները հնարավորություն տրամադրում են միկոպլազմաները մարդու օրգանիզմում գտնելու, բայց ինչ անել դրանց հետ այնուհետեւ, պարզ չէ: «Արդյո՞ք կարիք կա դրանք լիովին վերացնելու, թե որոշ դեպքերում դա պետք է, իսկ որոշ դեպքերում՝ ոչ: Ո՞ր միկոպլազմաներն են վտանգավոր, որոնք՝ ոչ: Որո՞նք են ախտորոշման ճիշտ մեթոդները», - թվարկեց բժիշկը:

«Կան այնպիսի միկոպլազմաներ, որոնք շատ վտանգավոր են: Դրանք կարող են արտաքին որեւէ ախտանիշներ չունենալ, սակայն կարող են նաեւ անպտղության հասցնել կամ հղիության ընթացքում ի հայտ եկող խնդիրների: Այդ պատճառով բուժել դրանք պետք է», - նշեց բժիշկը:

«Ես կպատմեմ անգլիացի հայտնի մի պրոֆեսորի մասին, որը, միկոլպազմաների վտանգավորությունը ապացուցելու համար, ներարկել է այն սեփական ուրետրայի մեջ, բորբոքում ստացել, իսկ այնուհետեւ բուժվել», - պատմեց ՌԴ-ից ժամանած պրոֆեսորը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել