• Latest news

Սնվելու ընթացքում ծխելն էլ ավելի վտանգավոր է

23 մայիսի, 2015  20:28

Առողջության համար անվտանգ ծխախոտ գոյություն չունի: Սակայն սնվելու ընթացքում ծխելը կրկնակի վտանգավոր է: Այս մասին լրագրողներին պատմեց օնկովիրաբույժ Արմեն Քոչարյանը:

Եթե մարդը ծխում է սնվելու ընթացքում, ծխախոտի կանցերոգեն նյութերը, խառնվելով սննդի հտ, հայտնվում են ոչ միայն թոքերում, այլ նաեւ աղեստամոքսային համակարգում: Արդյունքում քաղցկեղի հավանականությունն աճում է 10-30 անգամ:

Բնականաբար, ծխելը ոչ միայն սնվելու ընթացքում է վնասակար, այլ ընդհանրապես: Ինչպես պատմեց բժիշկը քաղցկեղ ունեցող 3 հիվանդներից 2-ը ծխում էին կամ ծխում են: Իսկ այն կլինիկայի փորձը, որտեղ աշխատում է բժիշկը, ցույց է տալիս, որ քաղցկեղով հիվանդներից շատերը ծխում էին 20 եւ ավելի տարիների ընթացքում:

«Մենք պետք է հասկանանք, ծխախոտը նպաստում է քաղցկեղային բջիջների ի հայտ գալուն եւ զարգացմանը, որոնք հետագայում հանգեցնում են տանջանքների եւ զրկանքների՝ հարցի ֆինանսական կողմի մասին չխոսելով», - նշեց օնկովիրաբույժը:

Նրա խոսքով՝ Հայաստանում դեռահասների ծխում են 14-15 տարեկանից սկսած: Սակայն ծխելը, բժշկի խոսքով, որը կյանքում երբեք չի ծխել, ծխելը շատ դեպքերում կախված է մարդու ինտելեկտից, ինչպես նաեւ ընտանիքից: Եթե ծնողները հոգատար են իրենց երեխաների հանդեպ, նրանք շատ ավելի հազվադեպ են սկսում ծխել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել