• Latest news

39-ամյա կինը քիչ էր մնում զրկվեր առաջնեկից՝ վթարի պատճառով

27 հունիսի, 2015  19:14

39-ամյա Սուսաննան, ով իր առաջնեկին էր սպասում, չէր էլ կարող մտածել, որ միկրոավտոբուսով առաջին հայացքից ամենասովորական ուղեւորությունը կարող է նրա համար ծանր հետեւանքներ ունենալ: Նա նայում էր պատուհանից, երբ մեկ այլ մեքենա մխրճվեց միկրոավտոբուսի մեջ: Իսկ ինչ եղավ հետո, նա չի հիշում: Դեռ մեկ վայրկյան առաջ նա միկորավտոբուսի հետեւի նստատեղում էր, իսկ այժմ պառկած էր, կարծես, սկզբնամասում՝ ոտքի ու որովայնի շրջանում անտանելի ցավերով:

NEWS.am Medicine-ի թղթակցին Սուսաննան պատմեց, որ առաջինը, ինչի մասին նա մտածեց, երեխան էր: Սուսաննան ընկել էր որովայնի վրա եւ կարծես թե վիրավոր էր:

Սուսաննային անմիջապես տեղափոխեցին Սեւանի բժշկական կենտրով, իսկ այնտեղից էլ՝ Երեւանի պերինատոլոգիայի, մանկաբարձության ու գինեկոլոգիայի ինստիտուտ, որտեղ էլ ստիպված անհապաղ կեսարյան հատում արեցին: Ընթանում էր նրա հղիության 33-34-րդ շաբաթը, եւ կեսարյան հատում անելը վաղ էր: Սակայն վթարի պատճառով կնոջ որովայնում հեմատոմա էր առաջացել, իսկ պտուղը սկսել էր շնչահեղձ լինել: Այդ պատճառով բժիշկները ընտրության հնարավորություն չունեին: Պետք էր գործել եւ շատ արագ:

Ինչպես պատմեց NEWS.am Medicine-ին պերինատոլոգիայի, մանկաբարձության ու գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, կեսարյան հատումից հետո կլինիկա են եկել վնասվածքաբանները՝ կնոջ կոտրվածքներով զբաղվելու համար:

Այժմ Սուսաննան իրեն ավեի լավ է զգում, սակայն դեռեւս պետք է ոտքի վիրահատության ենթարկվի: Նշենք, որ Սուսաննան ոտքի մի քանի կոտրվածք է ստացել: Իսկ ահա երեխան մի փորք թերսնուցված է ծնվել՝ 1800 գրամ, սական փոքրիկի հետ ամեն ինչ նորմալ է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել