• Latest news

4-րդ Համագումարի մասնակիցները Ցեղասպանության հուշահամալիրում բուժաշխատողներին նվիրված ծառուղի կհիմնեն

30 հունիսի, 2015  14:46

«Պատահականությամբ, բայց գուցե մեծ խորհրդով այնպես տեղի ունեցավ, որ 2015 թվականին Բժշկական միջազգային համագումարը, որը հրավիրվում է երկու տարին մեկ հաջորդաբար Հայաստանում եւ արտերկրում, այս տարի անցկացվում է Հայաստանում», - այս մասին այսօր՝ հունիսի 30-ին,  հայտնեց համագումարի կազմկոմիտեի նախագահ Արա Բաբլոյանը: Նա հիշեցրեց, որ 2015 թվականը բոլոր հայերի համար շատ կարեւոր տարի է, եւ 4–րդ բժշկական համագումարը Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների մի մասն է կազմում:

Պատահական չէ ընտրված նաեւ 4-րդ համագումարի կարգախոսը՝ « Միասին հանուն ազգի առողջության», որը համահունչ է այս տարի անցկացվող միջոցառումներին, իսկ առաջին դասախոսությունը՝ «Բուժաշխատողներն ու Ցեղասպանությունը» կարդացվելու է հուլիսի 2-ին Ցեղասպանության թանգարնի տնօրեն Հայկ Դեմոյանի կողմից: Նույն օրը ժամը 16:00-ին համագումարի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդ: Թանգարանում այդ օրերին գործելու է հատուկ էքսպոզիցիա, որը նվիրված կլինի Ցեղասպանության տարիներին բժիշկների գործունեությանը: Համագումարի մասնակիցները նաեւ Ցեղասպանության զոհ գնացած կամ ցեղասպանության զոհերին օգնություն ցուցաբերած բժիշկների ծառուղի կբացեն:

Միջազգային բժշկական համագումարը տեղի կունենա Հայաստանում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ հուլիսի 2-4-ը: Պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 1-ին ժամը 19.00–ին Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում: Համագումարը կանցկացվի հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել