• Latest news

Հայաստանում կարեւոր քայլեր կձեռնարկեն առաջին տիպի դիաբետով մարդկանց կյանքի որակը բարելավելու համար

22 հուլիսի, 2015  13:58

Հուլիսի 16-ին ՀՀ կառավարության նիստին հավանության է արժանացել 5-ամյա «Վերահսկիր դիաբետը, ապրիր լիարժեք կյանքով» ծրագիրը, որը նախատեսված է առաջին տիպի դիաբետով տառապող մինչեւ 18 տարեկան երեխաների ու 18-23 տարեկան երիտասարդների համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության մանկական առողջության բաժանմունքի  պետ Նունե Փաշայանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մի շարք միջոցառումներ իրականացնել, որոնք նկատելիորեն կբարելավեն առաջին տիպի դիաբետով տառապողների կյանքի որակը:

1. են բերվելու նոր ինսուլինային անալոգներ, որոնք մաքսիմալ մոտ են օրգանիզմում արտադրվող ինսուլինին: Ծրագրի շրջանակներում երեխաներն ու երիտասարդները նոր ինսուլինային գրիչներ կստանան, որոնք մի շարք առավելություններ ունեն՝ ամպուլաների ինսուլինի նկատմամբ եւ որոնցով շատ ավելի հեշտ է օգտվել՝ նույնիսկ փոքր երեխաներին:

2. Երկրում կբացվի 4 հատուկ դիաբետի կենտրոն եւ դպրոց դիաբետիկների համար, որտեղ նրանց եւ նրանց ծնողներին հիվանդության, հավանական բարդացումների կանխարգելման ու կենսակերպի մասին հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն: Բոլոր կենտրոնները ապահովված կլինեն հատուկ սարքավորումներով՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափելու համար:

3. Կստեղծվի դիաբետով հիվանդ մարդկանց ռեգիստր: Այսպիսի ռեգիստր Հայաստանում մինչ այժմ գյություն չի ունեցել, այդ պատճառով դրա բացումը շատ կարեւոր է, այն կոօգնի ավելի արդյունավետ կազմակերպել հիվանդ երեխաների հետ տարվող աշխատանքները:

«Այս ծրագիրը նշանակալից առաջընթաց է դիաբետով տառապող մարդկանց կյանքի որակի բարելավման գործում», - նշեց Նունե Փաշայանը:

Իր հերթին մանկական գլխավոր էնդոկրինոլոգ Ելենա Ագաջանովան նշեց, որ շուտվանից են անցել այն ժամանակները, երբ ասում էին, որ առաջին տիպի դիաբետով տառապողներին ինսուլին է պետք չմահանալու համար: Այժմ բոլորը խոսում են պացիենտների կյանքի որակի բարելավման մասին, այն քայլերի մասին, որոնք կարող են հեշտացնել նրանց կյանքը եւ օգնել ադապտացվել հասարակությունում:

Ինսուլինի եւ դրա հասանելիության հետ Հայաստանում, մասնագետի խոսքով, խնդիրներ չկան, սակայն նոր ծրագիրտը ուղղված է հիվանդների կյանքի որակի բարելավմանը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել