• Latest news

Կինը երեք տարի ապրել է վիրահատական սեղմակը փորում

4 օգոստոսի, 2015  23:53

Ռուսական Ուֆա քաղաքի բնակչուհին Այսինա Զինդուսովան իր ներսում պատահաբար նկատել է 22 սանտիմետր երկարությամբ բժշկական սեղմակ։ Պարզվում է, նա այդ սեղմակը երեք տարի շարունակ կրել է իր ներսում։  Պարզել են նաեւ, որ սեղմակը մոռացել են այն բժիշկները, որոնք կնոջը կեսարյան հատում են արել։

Մի քանի օր առաջ մետաղական իրն ի վերջո հեռացրել են, եւ այժմ տուժածը պատժելու է   մեղավորներին։

Ինչպես հաղորդում է НТВ-ն, երեք տարի առաջ կնոջը կեսարյան հատում են արել Ուֆայի ծննդատանը։ Ամեն ինչ հաջող է անցել, եւ կնոջը դուրս են գրել։ Բայց շուտով նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է․  նրան սկսել են անհանգստացնել ցավերը փորի շրջանում։  Այսինան երկար ժամանակ դրան ուշադրություն չի դարձրել, բայց երբ ցավերն արդեն անտանելի են դարձել, գնացել է ռենտգենի։

 Կնոջ մարմնում մոռացված սեղմակի սկանդալային պատմությամբ արդեն հետաքրքրվել են Քննչական կոմիտեում եւ Առողջապահության հանրապետական նախարարությունում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել