• Latest news

5 խորհուրդ այն մասին, թե ինչպես առողջ պահել դպրոցականի ողնաշարը

26 օգոստոսի, 2015  18:21

Անհնար է կանխարգելել կեցվածքի եւ ողնաշարի հետ կապված բոլոր խնդիրները, դրանցից որոշները մեր մեջ դրված են գենետիկորեն: Բայց շատ կարեւոր է հենց մանկությունից հետեւել երեխայի կեցվածքին, որպեսզի հետագայում ողնաշարի հետ կապված խնդիրներ չառաջանան:

Ահա թե լրագրողների հետ հանդիպմանը ինչ խորհուրդներ են տվել Հայաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության եւ պրոֆիլակտիկայի ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը եւ նույն կենտրոնի  Շրջակա միջավայրի եւ հիգիենայի բաժնի ղեկավար Աիդա Պետիկյանը:

1. Ողնաշարի զարգացման գործում ամենամեծ դերը խաղում է ճիշտ սնվելը: Երեխայի սնունդը պետք է հարուստ լինի նրա օրգանիզմին անհրաժեշտ բոլոր վիտամիններով եւ միներալներով, որպեսզի ոսկորները առողջ և ամուր լինեն:

2. Ֆիզիկական ակտիվությունը կարեւոր է ինչպես ոսկրերի առողջության, այնպես էլ կեցվածքի համար: Չի կարելի, որպեսզի երեխան ամբողջ օրն անցկացնի դաս անելով կամ պասիվ խաղերի մեջ. նա պիտի վազի եւ ակտիվ լինի, որպեսզի մկաններն աշխատեն, ամրանան եւ պահեն ոսկորները:

3. Երբեք մի անտեսեք երեխայի մոտ ոտնաթաթի շեղումները (օրինակ` հարթաթաթությունը), որովհետեւ ապագայում դրանք կարող են ողնաշարի խնդիրների պատճառ դառնալ: Ոտնաթաթի թերությունները պետք  է փոխհատուցել ճիշտ կոշիկ ընտրելով, որպեսզի ողնաշարը ավելորդ բեռի տակ չընկնի:

4. Հիշեք, որ դպրոցականի պայուսակը պիտի ծանր չլինի: Պայուսակը պիտի նրա մարմնի  10%-ից ավելի չկշռի: Շատ կարեւոր է նաեւ ճիշտ պայուսակ ընտրելը, որը հավասարաչափ կբաշխի բեռն ամբողջ մարմնի վրա եւ չի նպաստի ողնաշարի ծռմռվելուն:

5. Երեխային սովորեցրեք սեղանի եւ գրասեղանի դիմաց ճիշտ նստել, որպեսզի ճիշտ կեցվածքը սովորություն դառնա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել