• Latest news

Մայրը ու դուստրը փող են վաստակում սթրիփթիզով, որպեսզի վճարեն պլաստիկ վիրահատությունների համար (ֆոտո, վիդեո)

27 օգոստոսի, 2015  22:41

38-ամյա Ջորջինա Քլարկը ու նրա 20-ամյա դուստրը ՝ Քայլան, ավելի քան 56 000 ֆունտ են ծախսել պլաստիկ վիրահատությունների համար։ Այդ գումարը վաստակել է Քայլան, ով հեռանալով դպրոցից 17 տարեկանում, մոր թույլատվությամբ սթրիփթիզ է պարել ու հանդիպել առատաձեռն «պապիկների» հետ։

Երկու կանայք էլ նման էին Քեթի Փրայմս գլամուրային մոդելին ու դրա համար էլ մեծացրել էին իրենց շրթերը, կրծքերը ու շատ այլ թանկարժեք պլաստիկ վիրահատություններ էին արել։

Ջորջինան , ով խոստովանում է որ կախում ունի բոտոքսի ներարկումներից, վստահեցնում է որ հպարտ է իր դստրիկով ու նրա մասնագիտությամբ, քանի որ սթրիփթիզի օգնությամբ աղջիկը գումար է վաստակում պլաստիկ վիրահատությունների համար։ Եվ մորը ամենևին չի մտահոգում այն փաստը, որ 18 ամյա Քայլին հանդիպում է 50-ն անց տղամարդկանց հետ։

«Երբ դուստրս ասաց, որ ուզում է մեծացնել կուրծքը ու պլաստիկ վիրահատություն անել, ես ուրախացա, քանի որ երազում էի որ նա այդպիսի տեսք ունենա,- բացատրում է կինը,- Ես շատ բախտավոր եմ, որ Քայլիի նման դուստր ունեմ, ով կարողանում է վճարել պլաստիկ վիրահատությւոնների համար։ Ես դեմ չեմ, որ նա հանդիպի հարուստ տղամարդկանց հետո ու սթրիփթիզ պարի հանուն փողի, քանի որ մենք այս միջոցով իրականացնում ենք մեր երազանքները։ Ես շատ հպարտանում եմ նրանով»։

Իսկ Քայլին մորն անվանում է իր լավագույն ընկերուհին, ում հաճելի է «երես տալ» վճարելով նրա այցելությունները գեղեցկության կլինիկաներ։ Նրա կարծիքով ՝ պլաստիկ վիրահատությունները մտերմացնում են իրենց։

Չնայած մայրն ու դուստրը արդեն հսկայական գումար են ծախսել պլաստիկայի համար, բայց նրանք միևնույն է ծրագրում են այս տարվա ընթացքում նորից մեծացնել կուրծքը, հետույքի մեջ իմպլանտներ դնել, ռինոպլաստիկա անել, շրթերի մեջ լրացուցիչ բոտոքս ներարկել ու նույնիսկ վագինոպլաստիկա անել։ Ճիշտ է, երբ մայրն ու դուստրը փողոցում զբոսնում են, անցորդները շրջվում են ու ասում, որ նրանց շրթերը չափազանց մեծ են, բայց կանայք միևնույն է երազում են էլ ավելի մեծացնել իրենց շրթերն ու կրծքերը։

Ահա թե ինչ տեսք ունեին նրանք վիրահատություններից առաջ.

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է