• Latest news

Երեւանի բժշկական համալսարանում ծրագրում են «իմիջինգային» դպրոց ստեղծել

23 սեպտեմբերի, 2015  19:37

Երեւանի բժշկական համալսարանում ծրագրում են ստեղծել ճառագայթային ախտորոշման կլինիկական դպրոց կամ այսպես կոչված «իմիջինգային» դպրոց: Այս մասին NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում հայտնեց համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը:

Նրա խոսքով՝ այս տերմինը ծագում է «իմիջ»՝ պատկեր, նկար բառից: «Սա նշանակում է, որ հիվանդության պատկերը այսօր լավ երեւում է: Երբ ես ուսանող էի՝ այսինքն 30 տարի առաջ, ներքին հիվանդությունների պատկերը մեզ տեսանելի չէր: Դրանք իրոք «ներքին հիվանդություններ» էին, որոնք հնարավոր էր միայն լսել ու շոշափել: Իսկ այսօր արդեն յուրաքանչյուր հիվանդություն ունի իր պատկերը»,- պարզաբանեց  նա:

Նարիմանյանը նաեւ նշեց, որ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ, այստեղ ստացված պատկերը կարելի է ուղարկել մեկ ուրիշ տեղ ՝ Ջեֆերսոնի համալսարան,օրինակ, որի հետ արդեն պայմանավորվածություն կա: Դրանով իսկ հնարավոր է դառնում անհրաժեշտության դեպքում հաստատել ախտորոշումը, նաեւ կազմակերպել հեռակա ուսուցում ՝ բժշկականի ուսանողների համար:

Դպրոցը ծրագրում են բացել՝ Ջեֆերսոնի համալսարանի (Ֆիլադելֆիա, ԱՄՆ) հետ համատեղ` այդ համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ –ում հայտնի ռադիոլոգ Լեւոն Նազարյանի ջանքերով:

Հիշեցնենք, որ այսօր «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Լեւոն ու Կլոտիա Նազարյանների անվան ռադիոլոգիայի կենտրոնի բազայի վրա բացվեց ՄՌ–տոմոգրաֆիայի բաժանմունք, իսկ 1.5 տեսլա հզորությամբ տոմոգրաֆը դարձավ Լեւոն ու Կլոտիա Նազարյանների ավանդը, որը նրանք փոխանցեցին համալիրին Համահայկական բարեգործական ընդհանուր միության միջոցով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել