• Latest news

Տղամարդկանց վաղաժամ մահվան 5 գլխավոր պատճառ

4 հոկտեմբերի, 2015  13:27

Տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը սովորաբար ավելի կարճ է, քան կանանցը ու դրա պատճառն, ըստ երեւույթին այն է, որ տղամարդիկ ավելի շատ վնասակար սովորություններ ունեն, քան կանայք: Առողջության ուսումնասիրության եւ գնահատման ամերիկյան ինստիտուտի մասնագետները մշտադիտարկում են իրականացրել աշխարհի 188 երկրներում ու փորձել են պարզել տղամարդկանց վաղաժամ մահվան գլխավոր պատճառները:

Հիպերտոնիա

Ամենից հաճախ տղամարդկանց վաղաժամ մահվան պատճառ է դառնում զարկերակային բարձր ճնշումը: Այն կարող է նպաստել անեւրիզմի զարգացմանը, նաեւ սրտամկանի ծավալների ավելացմանը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է սրտային անբավարարության:

Ծխել

Տղամարդկանց կյանքի տեւողությունը կրճատող մյուս գործոնը ծխախոտի չարաշահումն է: Նիկոտինը բացասական ազդեցություն է թողնում մարդու բոլոր ներքին օրգանների վրա՝ հատկապես սրտի ու անոթների: Բացի դրանից, ծխելը բարձրացնում է չարորակ ուռուցքների զարգացման ու դրանց հետեւանքով մահացության հավանականությունը:

Ճարպակալում ու շաքարախտ

Վաղաժամ մահվան գործոնների եռյակը սահմանափակում է ճարպակալումը, որը վտանգավոր է թե ինքնին, թե որպես գործոն, որը նպաստում է մի շարք այլ հիվանդությունների՝օրինակ շաքարախտի զարգացմանը, խոլեստերինի բարձրացմանը եւ այլն:

Սխալ սնունդ

Չորրորդ տեղում սխալ դիետան է, որը չի ներառում բավարար քանակության միգեր ու բանջարեղեն, եւ փոխարենը՝ հարուստ է  աղով: Աղի մթերքների չարաշահումը սպառում է օրգանիզմում կալիումի պաշարները՝ դառնալով հիպերտոնիայի զարգացման ու շատ այլ հիվանդությունների պատճառ:

Ոգելից խմիչք

Տղամարդկանց կյանքի տեւողությունը կարող է զգալիորեն կրճատել նաեւ ոգելից խմիչքի նկատմամբ հակումը, որը ոչ միայն քայքայում է օրգանիզմը, այլեւ սադրում է վթարներ, վեճեր եւ շատ այլ անախորժություններ, որոնք նույնպես կարող են մահացու ելք ունենալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել