• Latest news

Հայ գործարարները նախապատրաստվում են ԵՏՄ դեղերի եւ բուժական նյութերի ընդհանուր շուկաներին միանալուն

1 հոկտեմբերի, 2015  19:47

Հոկտեմբերի 1-ին Երեւանի «Իզմիրլյան» բուժկենտրոնում հրավիրված ՝ «ԵՏՄ-ում դեղամիջոցների եւ բուժական նյութերի ընդհանուր շուկայի գործունեության կանոններ»  վերնագրով կլոր սեղանի շրջանակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, նախարար Կարինե Մինասյանը պատմել է այն նոր հեռանկարների եւ մարտահրավերների մասին, որոնք սպասում են հայ գործարարներին 2016 թվի հունվարի  1-ին Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակում դեղամիջոցների եւ բուժական նյութերի շրջանառության նոր կանոնների եւ սկզբունքների ուժի մեջ մտնելուց հետո։

Միջոցառման կազմակերպիչներն էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Հայաստանի Միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ բարենորոգումների, ինչպես նաեւ Առողջապահության նախարարությունը։  Կլոր սեղանին մասնակցում էին Առողջապահության նախարարության, Ակադեմիկոս Է․ Գաբրիելյանի անվան դեղամիջոցների եւ բուժական տեխնոլոգիաների փորձաքննության գիտական կենտրոնի ներկայացուցիչները, ինչպես նաեւ դեղարտադրողներ եւ դեղամիջոցների ու բուժական նյութերի հայաստանյան ներկրողներ։

Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ բարեփոխումների նախարար Սուրեն Կարայանը եւ Առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը։

Քննարկումը բացելով՝ Կարինե Մինասյանը նշեց, որ դեղամիջոցների եւ բուժական նյութերի ընդհանուր շուկային անցումը նշանակում է բիզնեսի վարման ընդհանուր կանոններ բոլոր կողմերի համար։ Հայ գործարարների համար դա ոչ միայն նոր հնարավորություններ է նշանակում, այլեւ՝ լուրջ մարտահրավերներ։

«Բուժական ոլորտը Հայաստանում դինամիկ աճ է ապրում, ընդգծել է Կարինե Մինասյանը։ Վերջին հինգ տարիների ընթացքում այն գրեթե մեկ ու կես անգամ աճել է, հիմնականում՝ արտադրողականության եւ արդյունավետության հաշվին։ Տարեկան միջին աճը առնվազն 10 % է կազմում, ինչը բավականին լավ ցուցանիշ է Հայաստանի արդյունաբերության այլ ոլորտների համեմատ։ Դա վկայում է այն մասին, որ հայկական բիզնեսը ԵՏՄ դեղամիջոցների եւ բուժական նյութերի ընդհանուր շուկային մասնակցելու մեծ ներուժ ունի»։

ԵՏՄ դեղամիջոցների եւ բուժական նյութերի շուկաների ընդհանուր ծավալը կազմում է 1,5 միլիարդ ամերիկյան դոլար։ Ընդ որում առայժմ արտադրանքի մեծ մասը ներմուծվում է երրորդ երկրներից։ Ամբողջի ընդամենը 20%-ն է բաժին ընկնում ԵՏՄ երկրների փոխադարձ առեւտրին։ Կարինե Մինասյանի խոսքով, առկա է աճի ներուժ, որը Հայաստանին թույլ կտա ԵՏՄ տարածքում իր առանձնահատուկ տեղը զբաղեցնել։

Այժմ ձեւավորվում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը դեղամիջոցների եւ բուժական նյութերի շրջանառության ոլորտում նորամուծությունների հարցի վերաբերյալ, եւ այդ դիրքորոշումից են կախված արդեն իսկ եկող տարում բիզնես վարելու կանոնները։ Դրա հետ կապված, ԵՏՀ նախարարը գործարարներին կոչ արեց ակտիվորեն ներգրավվել խնդրի քննարկման մեջ։

ԵՏՄ դեղամիջոցների եւ բուժական նյութերի ընդհանուր շուկաների ստեղծման մասին մանրամասն պատմել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման եւ արտոնագրման վարչության խորհրդական Աննա Կրավչուկը։ Նա պարզաբանել է, որ դեղամիջոցների եւ բուժական նյութերի ընդհանուր շուկաների ձեւավորումը նախատեսված է ԵՏՄ-ի մասին համաձայնագրով։ Ըստ համաձայնագրի, 2014 թվի դեկտեմբերին ստորագրվել են ԵՏՄ շրջանակում Դեղամիջոցների եւ բուժական նյութերի (բուժական կիրառություն ունեցող արտադրանքի եւ բուժական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների վերաբերյալ համաձայնագրեր։ Ինչպես նշել է ԵՏՀ-ի ներկայացուցիչը, 2015 թվին «երկրորդ մակարդակի» 40 փաստաթուղթ պիտի ստորագրվի։ Դրանք կապված են դեղամիջոցներին եւ բուժական նյութերին  միասնական պահանջներ ներկայացնելու, ինչպես նաեւ դրանց որակի ապահովման համակարգի ստեղծման վերաբերյալ միասնական  մոտեցումներ հստակեցնելու անհրաժեշտությամբ, եւ այլն։

Կլոր սեղանի ընթացքում բարձրացվել են նաեւ մի շարք այժմեական հարցեր, որոնք կապված են դեղամիջոցների գրանցման եւ վերագրանցման կանոնների հետ՝ Հայաստանի Հանրապետության՝ վերոհիշյալ համաձայնագրերին միանալու շրջանակում։ Հաշվի առնելով բարձրաձայնված հարցերի կարեւորությունը եւ առանձնահատկությունները, միջոցառման հյուրերին առաջարկվել է մասնակցել նմանատիպ ձեւաչափով լրացուցիչ հանդիպումների, ինչը գործարարներին հնարավորություն կտա նախապատրաստվել նոր իրողություններին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է