Երեւանյան առաջին կիսամարաթոնի երկրորդ օրը Հանրապետությաան հրապարակը լի է. այստեղ են մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, անգամ օտարերկրացիներ, դեսպաններ եւ դեսպանատների աշխատակիցներ: Նրանց թվում են նաեւ Run Yerevan Charity Runners Team-ի անդամները, որոնք վազում են բարեգործական նպատակով՝ մանկանան ուղեղային կաթվածով (ՄՈՒԿ) երեխաներին անհրաժեշտ գույք գնելու համար գումար են հավաքում:
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության ղեկավար Նարինե Մանուկյանը, այս պահի դրությամբ բերեգործական վազորդներին արդեն հաջողվել է հավաքել մոտ 1.5 մլն. դրամ, որն օգտագործվելու է ՄՈՒԿ-ով ծնված 8 երեխաների համար օրթոպեդիկ կոշիկ, սայլակներ ու այլ հատուկ սարքավորումներ գնելու համար: Բարեգործները, սակայն, հույս ունեն հավաքել առնվազն 2 մլն. դրամ, քանի որ հենց այդքան է պետք այդ 8 երեխային անհրաժեշտ սարքավորումները գնելու համար:
Նախագծի պաշտոնական կայքից դուք կարող եք ավելի շատ տեղեկություններ ստանալ այս միջոցառման ու այն երեխաների մասին, որոնց համար այն կազմակերպվել է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր