• Latest news

Վիրաբույժները կպցրել են նորածնի գլուխը, որը պոկվել էր վթարի հետեւանքով

5 հոկտեմբերի, 2015  16:15

Ավտոմոբիլային վթարի ժամանակ 18 ամսական Ջեքսոն Թեյլորի գլուխը պոկվել էր: Վիրաբույժների շնորհիվ, որոնք  կարողացել էին նրա գլուխը վզին կպցնել, նորածինը ողջ է մնացել ու սկսել ապաքինվել:

Վթարը տեղի էր ունեցել Ավստրալիայում. մեքենան, որը վարում էր մի 18 ամյա պատանի , մխրճվել էր այն մեքենայի մեջ, որտեղ նստած էին Ջեքսոնը, նրա 9 ամյա քույրն ու մայրը: Նորածնին օդային ճանապարհով տեղափոխել են Բրիսբենի կլինիկա՝ Քվինսլենդ:  Վիրաբույժներն անմիջապես սկսել են վիրահատությունը, որը վեց ժամ է տեւել:

Վիրահատությունը ղեկավարել է Ջեֆֆ Ասկինը, ով Ավստրալիայում հայտնի է որպես ողնաշարի վիրահատության կնքահայր: Նա երեխայի ողերը միացրել է հատուկ բարակ լարերի ու նրա կողոսկրի փոքր կտորի օգնությամբ:

«Շատ երեխաներ նման վնասվածքից հետո ողջ չէին մնա: Իսկ եթե նույնիսկ ողջ մնային՝ ապա ամենայն հավանականությամբ չէին կարողանա շարժվել կամ շնչել», - պատմել է բժիշկը լրագրողներին: Նա նաեւ ասել է, որ դա ամենասարսափելի վնասվածքն է, որն իրեն երբեւէ բախտ է վիճակվել տեսնել: Սակայն հույս կա, որ տղային կհաջողվի ապաքինվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել