• Latest news

Էքստրասենսներն ու գուշակները չարիք են. հայ հոգեթերապեւտ

6 հոկտեմբերի, 2015  19:25

Այն, ինչ անում են էքստրասենսներն ու ամեն տեսակի մոգերը, գուշակներն ու հեքիմները, սովորաբար մարդկանց ոչ թե օգուտ է տալիս, այլ՝ վնաս, համարում է հոգեթերապեւտ Արմեն Ներսիսյանը։

Նրա խոսքով, երբ մարդն իմանում է, որ իրեն, օրինակ, «աչքով են տվել», իր կամքից անկախ չարանում է. ուզում է պարզել, թե ճշգրիտ ով կարող էր իրեն վատ բան անել, սկսում է անընդհատ մտածել դրա մասին եւ թշնամիներ է փնտրում իր շրջապատում։ Այդ ամենը նրան չափազանց բացասաբար է տրամադրում եւ ինքն էլ չիմանալով, այդ մարդը սկսում է բացասական լիցքեր ու չարություն տարածել իր շուրջը։ Այդ ամենը վատ է ազդում նրա ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության վրա։

Իհարկե, շատ մոգեր ու էքստրասենսներ իրոք էլ ուժեղ են եւ կարող են ինչ-որ բան ճիշտ կանխատեսել. հոգեթերապեւտի կարծիքով, չարիքը պիտի ուժ ունենա մարդկանց դեպի իրեն ձգելու համար (մյուս կողմից՝ այդ գուշակները մարդուն զրկում են այն համոզմունքից, թե ինքն է իր ճակատագրի տերը եւ որ ապագան կախված է այն քայլերից, որոնք ինքն այսօր կանի)։  Բացի այդ, բոլոր մոգերն ու հեքիմները մարդկանց մոլորեցնում են՝ իրենց խոսքում հիշատակելով աստծուն եւ Նարեկացու գրքերը։ Իրականում նրանք, Արմեն Ներսիսյանի կարծիքով, ուղղակի սնվում են մարդկանց էներգիայով եւ իրենց գործունեությամբ՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար, նպաստում են միայն չարության, բացասական լիցքերի եւ վախի տարածմանը։

Ճիշտ այդպես էլ, խոսքի ուժն օգտագործելով աշխատում են տարբեր աղանդները, կարծում է հոգեթերապեւտը։

«Սխալ բառը, սխալ ընկալված բառը կարող է շատ խանգարումների պատճառ դառնալ», - նշել է Արմեն Ներսիսյանը՝ հավելելով, որ խնդիրներից ազատվելու առավել  համապատասխան միջոց է համարում «նարեկաբուժությունը», որն օգնում է գիտակցել սեփական խնդիրները եւ ազատվել դրանցից, ոչ թե դրանց հետեւանքներից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել