• Latest news

Եգիպտոսում կիկլոպ երեխա է ծնվել՝ ճակատին մեկ աչք

7 հոկտեմբերի, 2015  10:41

Եգիպտոսում կիկլոպ երեխա է ծնվել՝ ճակատին մեկ աչքով ու առանց քթի: Այս երեւույթը բժիշկներն անվանում են «կիկլոպիա», բնածին արատ, որի դեպքում ակնախոռոչները ու աչքի խնձորակները սխալ են ձեւավորվում պտղի ներարգանդային զարգացման ժամանակ:

Կիկլոպիան առաջանում է հղիության առաջին փուլերում, երբ  զարգանում են պտղի ուղեղն ու աչքերը: Սովորաբար կիկլոպները քիթ չեն ունենում, դրա փոխարեն նրանց աչքի տակ մկանային փոքր կնճիթ է, որն իրականացնում է շնչառության գործառույթը: Դեմքի հենց նման կառուցվածքով է ծնվել նաեւ այս երեխան:

Որպես կանոն կիկլոպիան ուղեկցվում է բազմաթիվ արատներով, դրա համար էլ նման արատով ծնված երեխաները սովորաբար ողջ չեն մնում:

Ավելին՝ թեեւ կիկլոպիան հանդիպում է 1000-ից 4 երեխայի մոտ, բայց նրանց մեծ մասը լույս աշխարհ չի գալիս. հղիության վաղ ժամկետներում նրանց մայրերը վիժում են:

Երեխայի առողջությանը հետեւող բժիշկ Ահմեդ Բադրուդինը հայտարարել է, որ տղան ծնվել է խիտ մազերով, խոշոր ականջներով, նաեւ շատ այլ դեֆորմացիաներով: Բժիշկ Բադրուդինը ենթադրում է, որ բազմաթիվ արատների պատճառով այդ երեխան առավելագույնը մի քանի օր կապրի: Երեխայի ծնողները ինտերնետով ցավակցական հաղորդագրություններ են ստանում աշխարհի տարբեր ծայրերից:

Բժիշկների կարծիքով նորածնի արատի պատճառը կարող էր լինել կամ հղիության ընթացքում մոր խմած  դեղերի ազդեցությունը, կամ ճառագայթումը:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել