• Latest news

Երեւանում մեկ տարում 8 վիրահատություն է կատարվել՝ անհաս երեխաների տեսողությունը պահպանելու համար

9 հոկտեմբերի, 2015  01:45

Անցյալ տարի սեպտեմբերին Երեւանում բացված «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնում» մեկ տարվա ընթացքում 8 բարդագույն վիրահատություն է կատարվել՝ կանխարգելելու համար անհասության ռետինոպաթիայով տառապող երեխաների կուրությունը։ Այդ մասին լրագրողներին պատմել է Armenian Eye Care Project–ի տնօրեն Նունե Եղիազարյանը։

Կուրության կանխարգելման ազգային ծրագրի շրջանակում անհաս նորածինների մոտ առկա ռետինոպաթիայի հետեւանքով կուրության առաջացումը կանխարգելելու նպատակով 2010 թվականից մինչ օրս մասնագետներն ավելի քան 4900 նորածնի են հետազոտել եվ անհասների ռետինոպաթիայի 9600 սքրինինգ են կատարել։

Այս 5 տարվա ընթացքում մոտ 100 երեխա բուժում է ստացել լազերի օգնությամբ, իսկ 74-ը՝ դեղային բուժում։ Նունե Եղիազարյանի խոսքով, այդ ծրագիրը միակն է տարածաշրջանում։

Ինչ վերաբերում է այն 8 երեխային, որոնց վիրահատել են այս տարվա ընթացքում, մասնագետները, Նունե Եղիազարյանի խոսքով, շարունակում են հետեւել նրանց առողջությանը։ Նոյեմբերին դարձյալ Հայաստան կգա աչքի վիրաբույժ Սուի Չեն Վոնգը (Լոնդոն), որը կատարել էր վիրահատություններից մի քանիսը եւ կստուգի, թե ներկայումս ինչ վիճակում են երեխաները եւ որքանով արդյունավետ են եղել վիրահատությունները։

Հիշեցնենք, որ անհաս երեխաների ռետինոպաթիան աչքերի ծանր հիվանդություն է, որը հաճախ զարգանում է վաղածին երեխաների մոտ ցանցենու եւ արյունատար անոթների զարգացման խանգարումների պատճառով եւ կարող է հանգեցնել տեսողության ամբողջական կորստի։

Հայաստանում ամեն տարի մոտավորապես 400-500 անհաս երեխա է ծնվում 500-1500 գրամ քաշով, եվ նրանցից գրեթե յուրաքանչյուր երրորդի մոտ անհասության ռետինոպաթիա է զարգանում. այս հիվանդությունը Հայաստանում տարեկան հանդիպում է մոտ 150 երեխայի մոտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել